Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի

Գերմանական «Spiegel» պարբերականում տեղ գտած լուրերի համաձայն՝ Գերմանիան հաստատել է Թուրքիային 336 մլն եվրո արժողությամբ զենքի փաթեթի գնումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ գերմանական կառավարությունը երկար տարիներ անց առաջին անգամ է նման քայլի գնացել՝ հաստատելով զենքի արտահանումը Թուրքիա:

Նշվում է, որ նման որոշում կայացվել է Գերմանիայի դաշնային անվտանգային խորհրդի գաղտնի նիստի ընթացքում:

Թուրքական «Savunamsanayist.com» լրատվակայքի համաձայն՝ զենքի փաթեթի մեջ ներառված է թուրքական նավատորմի համար 100 հատ «Ram» հակաօդային պաշտպանության հրթիռներ և 28 «DM2A4 SeaHake» տեսակի տորպեդներ, ինչպես նաև կորվետ ու թուրքական սուզանավերի և ֆրեգատների մոդեռնիզացման համար անհրաժեշտ պարագաներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031