Արևմտյան գրեթե բոլոր քաղաքական գործիչները հաշտվել են Ուկրաինայի պարտության հետ. Միրշայմեր
Արևմտյան գրեթե բոլոր քաղաքական գործիչները հաշտվել են Ուկրաինայի պարտության հետ. ՄիրշաԱրևմտյան գրեթե բոլոր քաղաքական գործիչները հաշտվել են Ուկրաինայի պարտության հետ։ Այս մասին օրեր առաջ հայտարարել է ամերիկացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ, պրոֆեսոր Ջոն Միրշայմերը։
«Բայց կարծում եմ, որ դեռ շատ քչերն են պատրաստ հրապարակավ խոսել այս մասին։ Եվ երբ նրանք խոսում են խաղաղության պայմանագրի մասին, նրանք միշտ նկատի ունեն ինչ-որ համաձայնագիր, որն, ըստ էության, կստիպի Ռուսաստանին կապիտուլյացիայի ենթարկել և զիջել կցված տարածքները՝ ընդառաջ գնալով Ուկրաինային»,- ասել է նա լրագրող Գլեն Գրինվալդին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինն էր հարցազրույցներից մեկում խոստովանել, որ ԱՄՆ-ը կարող է ստիպել Գերմանիային Taurus հեռահար հրթիռներ փոխանցել Ուկրաինային՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են Ուկրաինայի վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով ԵՄ երկրներին անհապաղ վերացնել բոլոր սահմանափակումները Կիևի՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու նկատմամբ։