Աֆրիկյան միությունը որոշում է կայացրել կասեցնել Մալիի անդամակցությունը՝ ի պատասխան նախորդ շաբաթ այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայցուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը հունիսի 2-ից 4-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Սա Էրդողան-Բայդեն տեղի ունենալիք հանդիպումից առաջ 2-րդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա: Նախորդ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը:
«Բարեբախտաբար, կա ընդդիմադիր մամուլ, որ երեկ Ֆրանսիայից ուղիղ միացումների տարածմամբ և լուրերով ցուցադրեց, թէ որքան «ջերմ» դիմավորեց ողորմելիին դժգոհ, բողոքող ժողովուրդը՝ չնայած ոստիկանական խիստ միջոցառումներին. հավկիթ, լոլիկ, արևմտահայերեն և արևելահայերեն դղրդացող վանկարկումներ՝ «դավաճան», «հողատու», «թուրք», «առանց Նիկոլ Հայաստան», «դասալիք», և այլն»:
Իսրայելի համար հրեական գործակալության՝ «Սոհնուտ»-ի ղեկավար Իցհակ Հերցոգը հունիսի 2-ին ընտրվել է հրեական պետության 11-րդ նախագահ, Կնեսետի (խորհրդարանի) լիագումար նիստի ընթացքում հայտնել է պալատի խսնակ Յարիվ Լեւինը:
Էստոնիան՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահ հունիսին մտադիր է վերադառնալ անմիջակա ձեւաչափով կանոնավոր հանդիպումների պրակտիկային:
Սուդանը մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ ռազմածովային բազայի շուրջ համաձայնագիրը: Այդ մասին Սուդանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Օսման ալ Հուսեյնը հայտնել է Blue Nile հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը գլխավորում է չինական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական բանակցություններում, եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը համաձայն են երկկողմ համագործակցության զարգացման կարեւորությանը:
Առնվազան 23 աֆրիկացի միգրանտ է խեղդվել Թունիսի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով՝ Լիբիայից մինչեւ Իտալիա Միջերկրական ծովը կտրել-անցնելու փորձ անելիս:
Չինաստանի Ցզյանսու նահանգում հայտնաբերել են H10N3 թռչնագրիպի վիրուսի շտամով մարդու վարակման դեպք: Այդ մասին ասվում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Հնդկաստանն անցած օրն արձանագրել է կորոնավիուսով ախտահարման 127 510 նոր դեպք, համաճարակի ամբոջ ժամանակամիջոցում երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28 175 044-ի:
Մայիսի 31-ի երեկոյան վեց մարդու մարմին են դուրս բերել հնդկական Ութար-Փրադեշի նահանգում Գանգա գետից: Այդ մասին India TV հեռուստաալիքին հայտնել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։
ՀՀ-ում կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, ապա Բրյուսել։ Եվրոպական մայրաքաղաքներում Փաշինյանը հանդիպում է բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Եվրամիության ղեկավարության հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հարթելու և սահմանազատման օրակարգով։
COVID-19 կորոնավիրուսի տարբերակները կսկսեն նշել հունական այբուբենի տառերով, որպեսզի խտրական վերաբերմունք չցուցաբերվի այն երկրների նկատմամբ, որտեղ այդ շտամները հայտնաբերվել են առաջին անգամ, եւ ոչ գիտական խոսակցության ընթացքում արտասանության հարմարության նպատակով:
Վատիկանի այգիներում Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ անցկացված հանդիսավոր արարողությամբ ավարտվել է աղոթքի «մարաթոնը»՝ հանուն COVID-19-ի համավարակի դադարեցման, որին մեկ ամիս շարունակ մասնակցել են Սուրբ Աստվածածնի՝ աշխարհում առավել հայտնի 30 տաճարներ։
Եվրամիության յոթ երկրներ՝ Բուլղարիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Խորվաթիան եւ Չեխիան, հունիսի 1-ից սկսել են պատվաստման հավաստագրեր տալ, որոնք կոչված են հեշտացնելու ազատ տեղաշարժը Եվրամիությունում:
Ճապոնիայի արեւմուտքի Կոբե քաղաքի իշխանությունները տեղացի մի 50-ամյա բնակչի մոտ կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված նոր շտամ են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։ Այցի առաջին օրը՝ հունիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ 168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը տեղեկացրեց, որ […]
Հայ ժողովուրդն աշխարհի այն եզակիներից է, որն իր պատմության ընթացքում գործած սխալներն ունակ է անընդհատ կրկնելու, ուստի, եթե հիմա խոսում ենք պատմությունից դասեր քաղելու մասին, ապա նախ պետք է հիշենք, որ դասեր քաղում են այն ժողովուրդները, որոնք տեղյակ են իրենց պատմությունից, իսկ այսօր մեր քաղաքական վերնախավը բացարձակապես որևէ առնչություն չունի իր ժողովրդի պատմության հետ, իսկ այն քաղաքական վերնախավը, որը ծանոթ չէ սեփական ազգի պատմությանը, չի՛ կարող պետություն զարգացնել։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ դեմարկացիայի հարցում կա գլոբալ կոնսենսուս, և այն կփորձեն իրականացնել կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Արևմուտքը, քանի որ այդ գործընթացին Փաշինյանի կողմից մասնակցելու հրավիրվեց Արևմուտքը, այն դեպքում, երբ բոլոր քարտեզները միայն Երևանի և Բաքվի ձեռքին են, և Մոսկվան առաջարկում է նրանց՝ միասին քննարկել այդ հարցը։ Բայց նրա արձանագրմամբ՝ սահմանային այս իրավիճակի հետևանքով ստեղծվեց նաև Արևմուտքի մասնակցության հնարավորություն։
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինցիներին կոչ է արել «ցասումի օր» անցկացնել Հորդանան գետի Արեւմտյան ափի օկուպացման դեմ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման համապատասխան հայտարարությունը: «Ցասման օրը» պաղեստինյան տարածքներում կանցկացվեն զանգվածային հանրահավաքներ եւ բողոքներ՝ Իսրայելի կողմից անցկացվող քաղաքականության դեմ:
Լիբիային նվիրված՝ Բեռլինի երկրորդ խորհրդաժողովը Գերմանիայի մայրաքաղաքում կկայանա հունիսի 23-ին. այնտեղ հրավիրված են անցումային կառավարության ներկայացուցիչները:
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը կհրաժարվի սննդի համար արտոնության օգտագործումից՝ այն մթերքներից, որոնք իր ընտանիքի համար ձեռք էին բերվում Ֆնլանդիայի պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ մասին նա հայտնել է MTV3 հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանը մինչեւ հունիսի 21-ը երկարացրել է ավիահաղորդակցության սահմանափակումը Թուրքիայի եւ Տանզանիայի հետ՝ այս երկրներում համաճարակաբանական բարդ իրադրության պատճառով:
Պակիստանի առնվազն 10 բնակիչ է զոհվել եւ եւս ամենաքիչը երեքը վնասվածքներ ստացել Փենջաբի արեւելյան նահանգում սաստիկ անձրեւների հարուցած մի քանի դժբախտ պատահարների հետեւանքով: Հունիսի 1-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվն անցած օրվա ընթացքում աճել է 152,7 հազարով, դա առավել փոքր աճն է 50 օրվա ընթացքում:
Անհրաժեշտ է հանգամանորեն ուսումնասիրել COVID-19-ի ծագումը, հակառակ դեպքում մարդկությունը կարող է բախվել COVID-26-ի եւ COVID-32-ին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին 24 օրը չի հայտնվել հանրության առաջ, ինչն ամենաերկարատեւ ժամանակամիջոցն է ընթացիկ տարում:
Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ընտանիքներին թույլատրել երեք երեխա ունենալ: Մայիսի 31-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը կոչ է արել այս տարի բանակցություններ սկսել միջազգային պայմանագրի շուրջ `համաճարակային պատրաստվածությունը խթանելու համար:
ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները դաշինքի անդամ երկրների հարևան Ռուսաստանի Դաշնության հետ: