Բաժիններ՝

Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի 33-րդ կամ 34-րդ անդամը. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքին կմիանա որպես նրա 33-րդ կամ 34-րդ անդամ։ Այս մասին Ռյուտեն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Այս պահի դրությամբ, կարծես թե, Ուկրաինան լինելու է 33-րդ անդամը։ Բայց հնարավոր է՝ նրանից առաջ ինչ-որ մեկը հայտնվի։ Սակայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կլինի ապագայում։ Վաշինգտոնում մենք դա որոշել ենք։ Ուստի հարցն այժմ ժամանակագրությունն է», – ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքը մեջբերում է «Եվրոպեյսկայա պրավդա» հրատարակությունը։

Ռյուտեի խոսքով՝ այժմ դաշնակիցները կենտրոնացած են այն ջանքերի վրա, որոնք Ուկրաինայի անդամակցության համար կամուրջ կհանդիսանան։

«Ուստի, եթե կա կոնկրետ հարց՝ «ե՞րբ», ապա ես չեմ կարող պատասխանել դրան հիմա, այս պահին: Բայց մենք աշխատում ենք այդ բոլոր ուղղությունների վրա, որպեսզի իրականում մի օր նրանք դառնան ՆԱՏՕ-ի անդամ», – հավելել է Ռյուտեն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 16-ին Գերագույն ռադային ներկայացրել է իր «հաղթականի ծրագիրը», որը ներառում է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը։ Հոկտեմբերի 17-ին ընթացող ԵՄ երկրների ղեկավարների նիստին Զելենսկին այդ ծրագիրն է ներկայացնում իր եվրոպական գործընկերներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031