Ուկրաինայի իշխանությունները լրջորեն դիտարկում են միջուկային զինանոցի վերականգնման հնարավորությունը. Bild
Ուկրաինայի իշխանությունները լրջորեն դիտարկում են միջուկային զինանոցի վերականգնման հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Bild»-ը, հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։
Նա նշել է, որ Ուկրաինան չի համակերպվի ՌԴ-ի դեպի Կիև երկրորդ հարձակման հետ և այդ դեպքում կվերականգնի միջուկային զինանոցը, որից երկիրը ինքնակամ հրաժարվել է 1990-ականներին։
«Մենք ունենք նյութեր, ունենք գիտելիքներ։ Եթե հրաման լինի, մեզ ընդամենը մի քանի շաբաթ կպահանջվի առաջին ռումբը ստանալու համար», – նախազգուշացրել է զենքի մատակարարմամբ զբաղվող պարբերականի զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է «ավելի քիչ մտածի Ռուսաստանի կարմիր գծերի և շատ ավելի շատ մեր կարմիր գծերի մասին»:
Հոկտեմբերի 17-ին Բրյուսելում Եվրախորհրդի նիստի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հիշեցրել է, որ 1994 թվականի Բուդապեշտի հուշագրով՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ, Ուկրաինային խոստացել են պաշտպանել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց, սակայն այժմ այդ փաստաթուղթը չի աշխատում, ուստի երկրի անվտանգությունը կարող է ապահովել կամ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, կամ միջուկային զենքը:
«Այդ միջուկային մեծ պետություններից ով է տուժել։ Միայն Ուկրաինան։ Ով է այսօր կռվում։ Ուկրաինան», – նշել է Զելենսկին։