
Պենտագոնի ղեկավարը Բրյուսելում կհանդիպի Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», այն պետք է տեղի ունենա Բրյուսելում ՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակներում։
Օսթինը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում խոսելու են Ուկրաինային անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին:
«Մենք կխոսենք այն մասին, թե ինչ ենք անում Ուկրաինայի անվտանգությանը լրացուցիչ օգնություն տրամադրելու համար։ Եվ այդ պատճառով անհամբեր սպասում եմ նախարար Ումերովի հետ զրույցին, որն այստեղ կլինի այս քննարկման շրջանակներում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։