Բաժիններ՝

Նիդեռլանդները հնարավոր է համարում Կիևի կողմից F-16 ինքնաթիռների օգտագործումը ՌԴ-ին հարվածներ հասցնելու համար

Նիդեռլանդները չի առարկում, որ Ուկրաինան իրեն մատակարարված F-16 կործանիչներն օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։

Այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս։

Նա հաստատել է, որ Նիդեռլանդներն արդեն մատակարարել է F-16-երի առաջին խմբաքանակը, և դրանք արդեն օգտագործվում են Ուկրաինայի կողմից։ Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Նիդեռլանդները պահանջում է, որ Ուկրաինան հետևի միջազգային իրավունքին, բայց ռազմական ինքնաթիռների օգտագործման հեռահարության որևէ սահմանափակում չի մտցրել։

«Միջազգային իրավունքը կանգ չի առնում սահմանի կամ սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա: Ուստի մենք թույլ ենք տալիս Ուկրաինային օգտագործել F-16-երն ինքնապաշտպանության համար, իսկ ինքնապաշտպանության համար կարող է պահանջվել հրթիռների կալանում (Ռուսաստանի օդային տարածությունում) կամ հարվածներ, օրինակ, օդանավակայաններին Ռուսաստանի տարածքում»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս