
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական «ստվերային նավատորմի» նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային և հեղուկացված բնական գազի լցանավերի նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։
«Նոր պատժամիջոցներ են սահմանվել ռուսական 18 նավթային լցանավի և հեղուկացված բնական գազի փոխադրման 4 լցանավի նկատմամբ», – ասված է հաղորդագրության մեջ։
Բրիտանական իշխանությունները նշել են, որ սա ռուսական «նավթային լցանավերի ստվերային նավատորմի» նկատմամբ սահմանված պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է։
«Մեծ Բրիտանիան ստվերային նավատորմի դեմ ուղղված միջոցառումների հետ մեկտեղ պատժամիջոցներ է սահմանում…. ռուսական «Ռուսգազդոբիչա» գազային ընկերության նկատմամբ», – ասվում է Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՌԴ-ում նաև բազմիցս հայտարարել են, որ երկիրը հաղթահարելու է պատժամիջոցների ճնշումը, որ Արևմուտքն ընդլայնել է 2022 թվականին Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողություններից հետո։