
Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Եվրամիությունը հայտարարել է, որ փաստացի դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը:
Իբր այդ գործընթացը անցնող գրեթե 15 տարում գոյություն ուներ, իսկ հիմա՝ դադարեցրել են:
Սա իհարկե քաղաքականության սառը ցինիզմն է, ոչ ավելի: Պարզապես Վրաստանը համաձայն չէ վճարել անդամակցության այն գինը, որ ակնկալվում է: Իսկ այդ գինը բոլորովին էլ այսպես ասած եվրոպական ստանդարտները չեն, այդ գինը Ռուսաստանի դեմ դուրս գալն է:
Վրաստանը չի ուզում ենթարկվել այն ռիսկին, որին ենթարկվեց Ուկրաինան: Եվրամիությունն էլ սա գնահատում է որպես «անհամապատասխանություն եվրոպական ստանդարտներին»:
Ներեցեք, բայց միայն տգիտության դեպքում է հնարավոր ասել, որ Ուկրաինան կամ Մոլդովան, որոնց անդամակցության գործընթաց ասվածը ԵՄ-ն չի հայտարարել դադարեցված (բայց զգուշացրել է նաեւ, որ 2030-ից շուտ չեն դառնա անդամ), իրենց ստանդարտներով մեղմ ասած ավելի եվրոպական են, քան Վրաստանը»:։