Թուրքիան կաջակցի հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրին. Թուրքիայի դիվանագիտական աղբյուր

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը:

«Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանն իր ելույթում կհայտարարի, որ Անկարայի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Ըստ ամենայնի, շեշտը կդրվի այն փաստի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն է: Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է գործընթացին, որին զուգահեռ ընթանում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասել Է գործակալության զրուցակիցը։

Դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ հանդիպման մասնակիցները կընդունեն համատեղ հայտարարություն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

«Հանդիպման ավարտին մասնակից երկրները նախատեսում են համատեղ հայտարարության ընդունում։ Հայտարարության տեքստում կընդգծվի տարածաշրջանի երկրների միջև խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ ելնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքներից», – հայտնել Է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` հայտարարության տեքստում նախատեսվում է նաև շեշտը դնել տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարեկեցության բարձրացման անհրաժեշտության վրա:

Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։

Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031