
Գազայում հայտնել են, որ 19 մարդ է զոհվել դպրոցներից մեկին իսրայելական հարվածի հետևանքով

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում Իսրայելը հարված է հասցրել դպրոցներից մեկին, որտեղ ապաստան էին գտել տեղահանված անձինք։ Գազայի առողջապահության նախարարությունից Reuters-ին հայտնել են, որ առնվազն 19 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։
Հարվածի հետևանքով նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել։
«Հրդեհը մարելու համար ջուր չկա։ Ոչինչ չկա», – ասել է գերատեսչության պաշտոնյա Մեդհաթ Աբբասը։2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 42 400 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 99 000-ը։
Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։