Եվրամիության երկրների ղեկավարները կարող են հունիսի 18-19-ի գագաթնաժողովում պաշտոնապես գործարկել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցելու բանակցությունների առաջին կլաստերի բացման գործընթացը։ Այդ մասին Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել է հանդիպման մասնակիցներին հղած հրավեր-նամակում։
ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը մայիսին կազմել է 292,648 մլրդ դոլար, ինչը 7,3%-ով պակաս է անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշից (315,652 մլրդ դոլար), հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։
Նիկոլ Փաշինյանը ասում է, թե՝ եթե ՀԱՊԿ երկրները մեզ դուրս հանեն, մենք ստիպված կընդունենք դա ի գիտություն:
Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցումներով հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է միգրացիոն ծառայությունների համար սահմանված պետական տուրքերի բազմապատկում։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 11-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին՝ նրանց խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
Ռուսաստանի զինված ուժերը Խարկովի մարզի Օխրիմովկա և Դոնեցկի շրջանի Ռոսկոշնոյե բնակավայրերը վերցրել են իրենց վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ամփոփելով մարտական գործողությունների վերջին տվյալները։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ առաջխաղացումն ապահովել են ռուսական զորքերի «Հյուսիս» և «Հարավ» խմբավորումները։
Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ Կատարի պատվիրակությունը դեռևս Իրանում է։
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են բազմաթիվ դժվարություններով և սկզբունքային խախտումներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
ԱԳՆ-ն վերահաստատել է իր լիակատար համերաշխությունը Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի հետ և իր աջակցությունը հայտնել նրանց կողմից ձեռնարկվող բոլոր քայլերին՝ միտված սեփական երկրի ինքնիշխանության ու անվտանգության պահպանմանը։
Մելոնին ընդգծել է, որ Եվրոպան պետք է «շփվի» Ռուսաստանի հետ՝ հակամարտությանը վերջ տալու համար, սակայն սահմանափակ ձևաչափերով խմբերը չունեն բավարար լեգիտիմություն բոլորի անունից խոսելու համար։
ԱՄԷ ղեկավարները շնորհավորել են Հայաստանի վարչապետին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն՝ Ուգանդայում հաստատվել է էբոլայի 19 դեպք և երկու մահ։
Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (United Nations Global Compact): Այն կորպորատիվ կայունության միջազգային խոշորագույն նախաձեռնության է, որը միավորում է հազարավոր ընկերությունների, որոնք հավատարիմ են պատասխանատու բիզնես վարքագծին և կայուն զարգացմանը։
Իրանի շուրջ լարվածության հերթական սրացումը կարող է նոր հետևանքներ առաջացնել տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իրանի միջուկային հավակնությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ կողմերը քննարկել են լայն երկկողմ օրակարգ, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում:
Ըստ ԶԼՄ-ների՝ Բալաջարի կայարանից կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 984 տոննա քաշով։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գործողությունը կկրի բացառապես պաշտպանական բնույթ և կկենտրոնանա Հորմուզի նեղուցով նավարկության ազատության ապահովման վրա:
«Դե հա, Պուտինը դեռ չի շնորհավորել։ Հույս ունենանք` կշնորհավորի»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ՌԴ-ից դեռ շնորհավորանքներ չեն հնչել։
ԱԳՆ-ից հայտնել են, որ իրանական կողմն աշխատելու է «Իրանի դեմ ագրեսիվ հարձակումների աղբյուրները և պատճառները չեզոքացնելու ուղղությամբ»
Ռազմական աղբյուրի խոսքով՝ հակահրթիռային գործողության ընթացքում ընկել են բեկորներ, սակայն մարդկային զոհեր կամ նյութական վնասներ չեն գրանցվել։
Երեքշաբթի Հունաստանի խորհրդարանում բուռն վեճեր են ծագել իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Մակիս Վորիդիսի հայտարարությունից հետո, որը ընդդիմության կտրուկ արձագանքն է առաջացրել։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պետք է զերծ մնա Իրանի դեմ կրկնվող սպառնալիքներից»։
Օմանի ափերի մոտ Settebello նավթատարի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո երկու հնդիկ նավաստիներ են սպանվել, ևս մեկը համարվում է անհետ կորած, հայտնում է Al Jazeera-ն՝ տեղական The Hindu լրատվական կայքի հղումով:
Երևանում Ռուսաստանի դեսպանատունը ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ գնահատականը Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ։
Եմենում արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ Իրանին ԱՄՆ-ի շարունակական հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանային ավելի լայն հակամարտության՝ գլոբալ ծանր հետևանքներով։
Որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Քսաներկու երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն և եվրոպական պետությունները, Իրանին մեղադրել են իրենց տարածքներում հարձակումներ կազմակերպելու մեջ։ «Մարդկանց մեր տարածքում սպանելու, առևանգելու, հետապնդելու, ահաբեկելու կամ այլ կերպ նրանց վրա հարձակվելու փորձերը խաթարում են ազգային ինքնիշխանությունն ու միջազգային նորմերը։ Այս գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն», – ասվում է հինգշաբթի՝ հունիսի 11-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։