Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող ընթացիկ իրավիճակը և Պակիստանի միջնորդությամբ դիվանագիտական գործընթացների զարգացումը:
Հռոմի պապ Լևոն XIV-ը հունիսի 10-ին` հայտնի ճարտարապետ Անտոնի Գաուդիի մահից ուղիղ 100 տարի անց, օծել է Քրիստոսի աշտարակը Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա վանքում։
Համաժողովի մասնակիցները միակարծիք են եղել, որ ներկայումս Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը դառնում է ինքնիշխան պետությունների միջև բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների օրինակ, իսկ հիմնական խնդիրը այդ կայուն զարգացման պահպանումն է։
Պատասխանելով խաղաղության հեռանկարների մասին հարցին՝ Լուկաշենկոն նշել է, որ ներկա պատերազմները պայմանավորված են «մարդկային գործոնով», այլ ոչ թե անխուսափելի հանգամանքներով, և քաղաքական կամքի առկայության դեպքում դրանք կարելի է կանգնեցնել։
«Ժամանակին մենք փաստացիորեն փակեցինք շանտաժի բոլոր հնարավորությունները։ Մնացել է միակ տեսական գործիքը՝ դա առանց վիզայի ռեժիմն է, և որոշակի ուժեր փորձում են օգտագործել այդ գործիքը վրաց ժողովրդին ու մեր պետությանը շանտաժի ենթարկելու համար։ Դա սխալ մոտեցում է»,- ասել է նա։
Օրեր առաջ Իրանի դեմ ամերիկյան հարվածների մասին տեղեկություններ դարձյալ եղան, իսկ այսօր արդեն իրանական աղբյուրները գրել են, որ Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը:
ԱՄՆ-ից գնված առաջին երեք F-35 Lightning II կործանիչները համալրել են Լեհաստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունը: Այս մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական տարբերակը, հայտարարել է Պակիստանի վարչապետը։
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
«Պուտինը պարտվեց նրանց։ Ի՞նչն է մեզ պակասում»:
Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Բեռլինում մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել:
«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Նախագահ Թրամփը և ես այս հարցում լիովին համաձայն ենք», – գրել է Նեթանյահուն։
Իրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել:
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան համատեղ խաղաղության հիմնադրամ են նախաձեռնել՝ իսրայելապաղեստինյան հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորմանը նպաստելու համար։ Հիմնադրամում յուրաքանչյուր երկիր կներդնի 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1.34 միլիոն դոլար):
Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 226,055 ռուս զինծառայող, այդ թվում՝ առնվազն 200 18-ամյա ռուսներ։ Զոհվածներին նույնականացրել են BBC-ի ռուսական ծառայության, Mediazona-ի լրագրողները և կամավորների թիմը՝ օգտվելով բաց աղբյուրներից։
«Ռուսաստանը կուժեղացնի պատասխան հարվածները, որպեսզի ճնշի քաղաքացիական թիրախներին հարվածելու` Ուկրաինայի ԶՈւ մտադրությունը»,- հայտարարել է Պուտինը։
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան համատեղ խաղաղության հիմնադրամ են նախաձեռնել՝ իսրայելապաղեստինյան հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորմանը նպաստելու համար։ Հիմնադրամում յուրաքանչյուր երկիր կներդնի 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1.34 միլիոն դոլար): Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունն իր համերաշխությունն է հայտնում հայկական ընդդիմության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանին, ով նորից կանխավ նախաձեռնված կարգով կալանավորվել է՝ անհստակ հիմքերով։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հունիսի 12-ին հայտարարել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Լիբանանի հարավում գրոհել է «Հեզբոլլահ»-ի 310 օբյեկտի վրա, և «մոտ 80 ահաբեկիչ է ոչնչացվել»։ Այս մասին նշված է ԻՊԲ Telegram ալիքում գրառման մեջ։
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության չորս պատգամավոր լքել են իրենց պաշտոնները, ինչը հարված է վարչապետ Քիր Սթարմերի կառավարության համար։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեյսոն Միքսին, որպեսզի պաշտոնական բողոք հայտնի Օմանի ափերի մոտ առևտրային նավերի վրա հարձակումների կապակցությամբ։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի կառավարության մի աղբյուր։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՌԴ քաղաքացիներին չափազանց զգուշավոր լինել Թաիլանդ մեկնելիս՝ ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվելու կամ կալանավորվելու սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պնդմամբ՝ պաշտոնական Թբիլիսին ԵՄ-ին զրկել է «շանտաժի բոլոր գործիքներից՝ բացի մեկից»։
Հորմուզի նեղուցն Իրանի վերահսկողության տակ է, իրանական զինուժը նաև շարունակում է «իշխանություն» ունենալ Պարսից ծոցի տարածաշրջանի նկատմամբ, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության համակարգողի տեղակալ ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին:
Իրանական ճգնաժամում ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական La7 հեռուստաալիքի ծրագրին տված կարճ մեկնաբանության մեջ՝ պատասխանելով իրանական ճգնաժամում եվրոպացի առաջնորդների և Մեծ յոթնյակի երկրների դերի մասին հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել գիտության, մշակույթի և հասարակական գործունեության ականավոր գործիչներին:
Լիբանանում ավիահարվածի հետևանքով երկու մալայզիացի խաղաղապահ թեթև վիրավորում է ստացել։ Այս մասին հաղորդում է մալայզիական New Straits Times-ը։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախկին փոխնախարար Դեն Ջարվիսը նշանակվել է պաշտպանության նախարար։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի գրասենյակը։ 53-ամյա քաղաքական գործիչը փոխարինել է Ջոն Հիլիին, որն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին։