Հրամանագրում նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ նախորդ՝ 2026 թվականի մարտի 4-ին ընդունված հրամանագիրը համարվում է ուժը կորցրած։
Արդյունքում Իսպանիայի իշխանություններն այլընտրանքային տարբերակ են գտել. Սրբազան Քահանայապետի և նրա պատվիրակության մի մասի համար տրամադրվել է երկրի ռազմաօդային ուժերի այն ինքնաթիռը, որը սպասարկում է թագավորական ընտանիքին։
Սթիվեն Մորգանը նախարարական պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի, սննդի և գյուղատնտեսության նախարարությունում, իսկ Քելվին Բեյլին նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդարանական տեղակալ։
Արաբական Միացյալ Էմիրությունները կտրականապես հերքել են այն լուրերը, թե Պարսից ծոցի երկրների դեմ հարձակումները դադարեցնելու գործարքի շրջանակում գումար են փոխանցել Իրանին: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ամերիկյան պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այս զրույցն անակնկալ է եղել Իսրայելի ղեկավարության համար, որն Իրանի դեմ ընթացող ռազմական արշավից բոլորովին այլ արդյունք էր ակնկալում։ Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելի վարչապետը զրույցի ընթացքում կտրուկ չի առարկել և ընդունել է, որ չի կարող կանգնեցնել բանակցային գործընթացը։
Նրա ֆիլմագրության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում խորհրդային և ռուսական կինոնկարները. դերասանը մարմնավորել է կապավորի կերպարը լեգենդար «Գարնան տասնյոթ ակնթարթ» սերիալում, ինչպես նաև նկարահանվել է «Առա՛ջ, գարդեմարիններ» պատմական ֆիլմում:
Իրանամետ «Հանդալա» հաքերային խմբավորումը հայտարարել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ջրային ենթակառուցվածքներին առնչվող մի շարք համակարգեր կոտրելու մասին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու հանձնառությունները պետք է պահպանվեն՝ առանց «եթե»-ների, «բայց»-երի կամ էլ արդարացումների։
Կուբանում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը, նախնական տվյալներով, տուժել են։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
ԱՄՆ Վիրջինիա նահանգում եկեղեցական միջոցառման ժամանակ մեծ տաղավարի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 11-ը՝ հոսպիտալացվել, հայտնում է NBC News-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը ոչնչացրել են Tren de Aragua թմրակարտելի առաջնորդին։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ իրանական ուժերը փորձել են հարվածային մի քանի կամիկաձե-անօդաչուներով գրոհել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերը։
Երբեմն պետք է կարողանալ հայաստանյան իրականությանը նայել կողքի հայացքով։ Այդ դեպքում կստանանք ավելի օբյեկտիվ, առանց բոլորիս խեղդող էմոցիաներով պատկեր։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո այն կստորագրվի «հեռավար կարգով», և դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։
«Շատ բարձր եմ գնահատում ձեր ջանքերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, կարևոր դեր են խաղում խաղաղության առաջմղման գործում և մեզ մոտեցնում են մեր ընդհանուր նպատակների իրագործմանը, ինչպես նաև ձեր վճռական դիրքորոշումը ծայրահեղականության դեմ պայքարում»։
«Համաձայնության հիման վրա պատերազմի ավարտը ենթադրում է Իսրայելի ամբողջական ելքը Հարավային Լիբանանում օկուպացված տարածքներից, և իրանական կողմն այս պահանջը հստակորեն փոխանցել է ամերիկացիներին»։
Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ բանակցությունների եզրափակիչ փուլերի ավարտից հետո փաստաթուղթը կստորագրվի և կհրապարակվի։
Արաղչին ընդգծել է, որ կողմերը կհարգեն միմյանց ինքնիշխանությունը՝ նշելով, որ «առաջին անգամ 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ն հարգում է Իրանի ինքնիշխանությունը և չի միջամտի երկրի ներքին գործերին»։
ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են 2 փուլով։
«Տարածաշրջանային առումով Թուրքիան հասնում է Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք, Կովկաս և ավելի հեռու: Թուրքիան տարածաշրջանում ամենակարևոր ռազմավարական գործըներներից և ուժերից մեկն է»:
Գրեթե 100 տոննա պարենամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ փոխադրող նավը ուրբաթ ժամանել է Կոլումբիայից՝ որպես մարդասիրական օգնություն, որը վերջին ամիսներին տարբեր երկրներ ուղարկում են Կուբա՝ ԱՄՆ-ի շարունակվող էներգետիկ էմբարգոյի պայմաններում։
Քենեդիի կենտրոնի տնօրենների խորհուրդը որոշել է բողոքարկել դաշնային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է հաստատությանը նախագահ Դոնալդ Թրամփի անունը հանել շենքի ճակատամասից։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով նիստի ընթացքին ծանոթ աղբյուրների։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդուրահման Ալ Թանիի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության հարցերով ամերիկացի բանակցողների հետ։
Այս ընտրական գործընթացի հիմնական ինտրիգը, կարելի է ասել, այն է, թե հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրության քվեարկության արդյունքում ԲՀԿ-ն մտնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ԿԸՀ-ի երեկվա որոշումը երկու ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։
Փետրվարի 28-ին՝ Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի առաջին հարվածներից 100 օր անց, խաղաղության համաձայնագիր այդպես էլ ի հայտ չեկավ: Ապրիլի 8-ին Պակիստանի միջնորդությամբ կնքվել է հրադադարի ժամանակավոր համաձայնագիր: Ռազմական բախումները գրեթե դադարել են: Սակայն Իսլամաբադում ուղիղ բանակցությունները ձախողվեցին ապրիլի 12-ին, և այդ ժամանակից ի վեր կողմերը խաղաղ երկխոսություն են վարում Պակիստանի միջոցով: Այնուամենայնիվ, լարվածության մի քանի բռնկումներ մեծացրել են մտավախությունները, որ մարտական գործողությունները կարող են վերսկսվել ամբողջ մասշտաբով:
Եվրամիության երկրները համաձայնություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրների ֆերմերներին 540 միլիոն եվրո հատկացնել՝ պարարտանյութերի գների աճի պատճառով։ Այս մասին ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը ներառում է խիստ պայմաններ:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագրի մասին լուրերի ֆոնին Իսրայելը պետք է պահպանի Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելն ինքնուրույն կանխելու հնարավորությունը, հաղորդում է The Times of Israel-ը։
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից անցել է մի քանի օր, սակայն Կրեմլից դեռևս չի հնչել ավանդական շնորհավորական ուղերձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Սա՝ այն դեպքում, երբ նախնական տվյալներով Փաշինյանի քաղաքական ուժը ստացել է ձայների գրեթե կեսը (49,81%), թեև հայաստանյան ընդդիմությունը, քաղաքական գործիչները, հանրային գործիչներն ըստ էության չեն ընդունում ընտրությունների արդյունքները, խոսում վարչական ռեսուրսի, անհավասար նախընտրական քարոզարշավի և այլ խախտումների մասին։