ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն վստահ է, որ ի հեճուկս Ադրբեջանի կողմից առ այսօր շարունակվող հարձակումների ու հայ ժողովրդի նկատմամբ բռնության դրսևորումների, միևնույնն է, հայերի ոգին հնարավոր չի լինի կոտրել:
Մարտի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ երկու պետությունների սահմանին: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը (ՍԾ)։
Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել պաշտպանական բյուջեն ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսը մեծացնելու մասին: Մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը:
Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության եւ միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին, նա այդ պաշտոնում առաջին կինն է դարձել։
Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից: Այս մասին Ժնևում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Ամերիկյան Brown-Forman-ը, որը Jack Daniel’s վիսկիի և Finlandia օղու արտադրող է, դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի տարածքում․ այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը:
Victoria’s Secret բրենդը դադարեցրել է Ռուսաստանում ինտերնետ-խանութի և մանրածախ առևտրի կետերի աշխատանքը։
Այս տարածաշրջանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ղեկավարվող անկախ հետաքննությունը պետք է մուտք ունենա Արցախ», – հայտարարեց Լարս Պատրիկ Բերգը:
Թուրքիայում ծրագրում են «Baykar savunma» ընկերության կողմից նախագծվող անօդաչու կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023 թվականին:
«Տեղում արտադրվող դեղորայքի հումքի թանկացումն անխուսափելի է, իսկ դեղորայքը, որը ներմուծվում է ռուսական շուկայից, կթանկանա, որովհետև ռուբլու ու դոլարի հարաբերության խնդիր կա. եթե ներմուծման գինը պայմանագրով ֆիքսվել է դոլարով, ապա, բնականաբար, կթանկանա նաև ՌԴ-ից ներմուծվող դեղորայքի գինը»:
Որպես միջոցառումների ավարտ է նախատեսվել ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը։
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ծնված, ազգությամբ քուրդ, բայց այժմ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատներին ներկայացնող պատգամավորը իր խոսքում նշեց, որ Ադրբեջանն այժմ համակարգային փորձեր է անում Լեռնային Ղարաբաղում հայկական հարուստ պատմությունն ու մշակույթը վերացնելու ուղղությամբ:
Կիպրոսցի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը՝ Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքից, իր հերթին շեշտեց, որ քաղաքակրթությունն ու մշակույթը պետք է հնարավորություն լինեն ժողովուրդներին իրար մոտեցնելու, բարեկամություն ստեղծելու, ոչ թե ատելության և թշնամանքի գործիք դառնան:
Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր, գերազանցել է 1,4 միլիոնը: Մարտի 10-ին «Թվիթերում» այդ մասին հայտնել է հանրապետության սահմանային պահպանության ծառայությունը:
Այն կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար:
Աս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
«Այն, ինչ փորձում են անել Հայաստանի մեջ՝ բաժանարար գծեր, սև ու սպիտակի խնդիրներ առաջացնել, հիմա փորձում են անել նաև Սփյուռքում, որովհետև այս իշխանություններն իսկապես լավ մասնագետ են քանդումի. կառուցման պարագայում է, որ դժվարություն ունեն:
«Լիովին ակնհայտ է, որ ՌԴ քաղաքական իշխանությունը թույլ է տվել սխալ՝ թերագնահատելով ուկրաինական դիմակայությունը, խոսքը նաև դիմակայության հոգեբանական բաղադրիչի մասին է: Որքան էլ տարօրինակ է, մեզ մոտ լրջորեն ակնկալում էին, որ լինելու է այնպես, ինչպես 2014 թվականին Ղրիմում: Քաղաքական վերնախավի այս խորապես սխալական կարծիքը «քաշեց » բանակին, քանի որ բանակն առաջնորդվում էր այս քաղաքական հրահանգով, որի հետևանքով կրում է անհարկի կորուստներ: Որքան հասկանում եմ, դա այդպես է, ու հիմա, ինչպես երևում է, ողջ պլանը վերանայվում է»
Ուկրաինայի Կենտրոնական բանկը դիմել է ռուսական «Միր» վճարային համակարգն ընդունող մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի ԿԲ ղեկավարությանը, կոչ անելով կասեցնել գործարքներն այդ քարտերով: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդագրություն տարածել է Ուկրաինայի ԿԲ-ն:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը գտնվում է կալանքի տակ, որոշում է ընդունել դադարեցրել է հացադուլը Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ։
«Չեռնիգովից նույնպես տարհանել են ծերերին, հղիներին և արտասահմանցի ուսանողներին։ Խերսոն քաղաքից դեպի Ուկրաինայի տարածք չեն թողել, միջանցքը բաց է եղել դեպի Ղրիմ։ Ես չգիտեմ՝ դրանից ով է օգտվել, սակայն գիտեմ, որ հայերից որևէ մեկը չի օգտվել։
Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է:
Արդեն երկու շաբաթ երկարաձգվող Ռուսաստանի հայտարարած հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայի տարածքում արմատապես փոխել է իրավիճակն աշխարհում՝ նոր անվտանգային, տնտեսական, էներգետիկ սպառնալիքների ու մարտահրավերների առջև կանգնեցնելով Եվրոպան, հետսովետական տարածքը՝ միևնույն ժամանակ խաղի նոր կանոններ թելադրելով գրեթե բոլոր մեծ ու փոքր խաղացողներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են անցկացրել, հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շարունակել են քննարկել Ուկրաինայի թեման»,- պատմել է Պեսկովը լրագրողներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 11-ին կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսված է բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում։
Ուկրաինայի սահմանագծումն անհրաժեշտ է, չի կարելի հապաղել այս հարցում:
Ռուսաստանը դադարեցնում է իր անդամությունը Եվրոպայի Խորհրդում: Շատերի համար սա ոչ այնքան նշանակալի իրադարփություն է, ի պատասխան Ռուսաստանի դեմ կոլեկտիվ Արևմուտքի ճնշումների, որոնք, ըստ էության, Ռուսաստանը մեկուսացնում են Արևմտյան աշխարհից: Սակայն սա կարող է շատ ավելի խորքային նշանակություն ունենալ, ավելի խորը, քան զուտ քաղաքական ակտ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցված Մարիուպոլի մի շարք թաղամասեր։
նթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշողլուն։