ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները Բաքվում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը և Կովկասյան բանակցությունների ավագ խորհրդական Լուիս Բոնոն դեկտեմբերի 6-ին այցելել են Բաքու՝ Ադրբեջանի պաշտոնյաների հետ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելու նպատակով։

ԱՄՆ դեսպանատան «X» միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ջոշուա Հեքն ու Լուիս Բոնոն Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը՝ ուղղված կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և կլիմայական հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները՝ COP29-ի հաջողություններից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031