Բաժիններ՝

Գերմանիան չի բացառում հրադադարի հաստատման դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկելն Ուկրաինա

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառել խաղաղապահ ուժեր ուղարկելն Ուկրաինա՝ պայմանով, որ երկրում կհաստատվի հրադադար։ Այս մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանի եթերում։

Պիստորիուսը նշել է, որ ներկա պահին Գերմանիան չի նախատեսում իր զորքերի ուղարկումը Ուկրաինա, սակայն չի բացառել, որ ապագայում այդ հարցը կդառնա քննարկման առարկա։ 
«Այսօր մենք դա չենք կարող լրջորեն քննարկել, բայց մի օր ստիպված կլինենք դա անել»,- ընդգծել է նախարարը։

Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ երկիրը մշակում է տարբեր սցենարներ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը կարգավորելու համար։ Սակայն նա չի բացահայտել, թե ինչ մանրամասների մասին է խոսքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031