Spiegel. «Սիրիայի ապագան որոշում են Իրանը, Ռուսաստանը և առաջին հերթին Թուրքիան»

Գերմանիայում լույս տեսնող «Spiegel» ամսագրում հրապարակվել է «Ինչու՞ է Արևմուտքին պետք Թուրքիան» հոդվածը։ Այն վերաբերվում է Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին և անդրադարձ է արվում այդ ամենում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ունեցած դերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Եվրամիությանը և ԱՄՆ-ին կոչ է արվել Էրդողանի միջոցով ազդել պատերազմող կողմերի վրա։

«Սիրիայի ապագան որոշում են Իրանը, Ռուսաստանը և առաջին հերթին Թուրքիան։ Եթե Արևմուտքը ցանկանա օգնել սիրիացիներին, ապա պետք է փորձի ազդել նախագահ Էրդողանի վրա։ Արևմուտքի թուլությունը մի բան է, որն ինքն է իր գլխին բերել»,- նշվում է հոդվածում։

Ի հավելում վերոգրյալի՝ նշվում է, որ Էրդողանն ընդդիմությանը վաղուց է աջակցություն ցուցաբերում ու Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պիտի հանդիպեն Էրդողանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս