
Թուրքիան աշխարհի ամենահզոր ՀՕՊ համակարգ ունեցող երկրների ցանկում 6-րդն է. 1-ին տեղում ՌԴ-ն է

«World Population Review»-ն հրապարակել է 2024-ի ամենահզոր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ունեցող երկրների ցանկը։ Զարգացած ՀՕՊ համակարգեր ունեցող երկրները վճռորոշ դեր են խաղում գլոբալ անվտանգության և ռազմավարական հավասարակշռության մեջ՝ աջակցելով տարածաշրջանային և միջազգային զսպման մեխանիզմներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը, լավագույն տասնյակը՝ Գերմանիան։
2024-ի ամենահզոր ՀՕՊ համակարգեր ունեղ երկրների ցանկը ստորև`
1. Ռուսաստան – S-400 Triumph, S-300VM (Antey-2500)
2. ԱՄՆ – THAAD, Patriot PAC-3
3. Չինաստան – HQ-9, HQ-19
4. Իսրայել – David’s Sling, Iron Dome
5. Հնդկաստան – S-400 Triumph, Akash
6. Թուրքիա – S-400 Triumph, Hisar-A/O+
7. Ֆրանսիա – Aster 30 SAMP/T
8. Իտալիա – Aster 30 SAMP/T
9. Ճապոնիա – Patriot PAC-3, Aegis Ashore
10. Գերմանիա – MEADS, Patriot