
Պատգամավորները Կադիրովին կոչ են արել ներողություն խնդրել Բաստրիկինին քննադատելու համար

Կրասնոդարի երկրամասի պատգամավորները թելեգրամյան ալիքում հեշթեգ են բացել՝ Ռամզան Կադիրովին կոչ անելով ներողություն խնդրել Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինից։ Չեչնիայի ղեկավարի հայտարարություններից առաջինն իր վրդովմունքն է հայտնել Կուբանի մունիցիպալ պատգամավոր Սերգեյ Կուսմակովը։ Թելեգրամյան իր ալիքում նա ընդգծել է, որ անընդունելի է համարում Կադիրովի կողմից Քննչական կոմիտեի ղեկավարին «տեղը մատնանշելը»։
«Մենք ոչ ոքի թույլ չենք տա այսպես վարվել մեր դյուցազուն Բաստրիկինի հետ»,-հայտարարել է Կուսմակովը՝ իր հրապարակումն ուղեկցելով #КадыровИзвинись հեշթեգով։
Նրա դիրքորոշումը պաշտպանել է Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի պատգամավոր Սերգեյ Կլիմովը, որը ևս հանդես է եկել ի պաշտպանություն Քննչական կոմիտեի ղեկավարի։ «Մենք թույլ չենք տա, որ Բաստրիկինը վիրավորվի»,- գրել է Կլիմովը՝ ավելացնելով նույն հեշթեգը։
Ավելի վաղ Ռամզան Կադիրովը կոշտ քննադատության էր ենթարկել Ալեքսանդր Բաստրիկինին և ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին՝ հայտարարելով, որ նրանք «իրենց տեղում» չեն և չեն կարողանում կատարել նախագահի առաջադրած խնդիրները։ Ըստ Կադիրովի՝ Վլադիմիր Պուտինի անվտանգության հիմնական ուժերը պատասխանատու են ներգաթյալների նկատմամբ կոշտ վերաբերմունքի և այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման համար, ինչպիսին են Ուկրաինան և Վրաստանը։
Չեչնիայի ղեկավարի դժգոհության պատճառը չեչեն դեռահաս Մուսլիմ Մուրդիևի դեմ հարուցված քրեական գործն էր։ Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը նրան մեղադրանք է առաջադրել չորս կետով, այդ թվում՝ հասարակական կարգի կոպիտ խախտում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելով։ Մուրդիևը յոթ ամիս տնային կալանքի տակ է և դիմել է Կադիրովին՝ իր իրավական խնդիրները լուծելու համար։
Կրեմլը նախընտրել է ձեռնպահ մնալ այս իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններից։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե «որևէ մեկն անհրաժեշտ համարի գնահատական տալ, կտա»։