Բաժիններ՝

Լատվիայի գործերի հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ում Լատվիայի գործերի հավատարմատար Դացե Ռուտկան կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, Ռուսաստանի մշակութային ժառանգության ոչնչացման ալիքի հետ կապված նրան բողոք է հայտնվել:

«Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դացե Ռուտկան։ Բալթյան այս պետությունում ռուսական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հերթական դրսևորման հետ կապված նրան վճռական բողոք է հայտնվել», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում, խոսքը, մասնավորապես, ռազմական առաջնորդ Միխայիլ Բարկլայ դե Տոլիի հուշարձանի, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշատախտակի, Աննա Կերնի կիսանդրու ապամոնտաժման մասին է:

«Ռուտկային ասել են, որ լատվիացի ռուսատյացների հիշյալ չարամիտ գործողությունները խորապես անբարոյական են և քաղաքակիրթ աշխարհում անընդունելի», – հավելել են նախարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ննաև նշել է, որ ռուսական կողմը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ մասնագիտացված միջազգային ինստիտուտներին դատապարտել նման բարբարոսական գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս