Իրանը պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը և բանակին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ապահովել Սիրիայի կառավարության, ժողովրդի և բանակի լիակատար աջակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Fars» գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Բաղդադում՝ Իրաքի նախագահ Մուհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հանդիպումից հետո։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի նպատակը Սիրիայի կառավարության և ժողովրդի աջակցության համար համատեղ ջանքերի ամրապնդումն է։ 

«Մենք նպատակ ունենք խորացնել քաղաքական խորհրդակցություններն ու համադրվածությունն Իրանի և Սիրիայի միջև՝ նպաստելով կառավարության և ժողովրդի շահերի պաշտպանությանը»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031