Ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կլինի առաջնահերթություն, Մերձավոր Արևելքում իրավիճակը պակաս բարդ է. Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը կլինի իր առաջնահերթությունը, երբ նա ստանձնի պաշտոնը հաջորդ ամիս: Մինչդեռ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Թրամփը նկարագրել է որպես «պակաս բարդ»:
«Կարծում եմ՝ մենք պետք է լուծենք Ուկրաինայի խնդիրը Ռուսաստանի հետ: Երկու երկրներ են խոշոր կորուստներ ունեն: Հարյուր հազարավոր զինվորներ են սպանվում», – ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը ֆրանսիական Paris Match ամսագրին հարցազրույցում։
Թրամփն այս մասին ասել է՝ պատասխանելով միջազգային ասպարեզում իր առաջնահերթության մասին հարցին:
«Մերձավոր Արևելքը, իհարկե, մեծ առաջնահերթություն է: Բայց ես կարծում եմ, որ Մերձավոր Արևելքում պակաս բարդ իրավիճակ է, քան Ռուսաստանում և Ուկրաինայում: Բայց դրանք իրավիճակներ են, որոնք մենք պետք է արագ լուծենք: Շատ մարդիկ են զոհվում», – ասել է Թրամփը: