Ցեղասպանության մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պարտադրված է Ադրբեջանի կողմից. Արա Այվազյան

«Իմ պաշտոնավարման ժամանակ մեր դիվանագիտությունն ուներ ամենաավտոնոմ կարգավիճակը»,-այսօր դիվանագետների համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:

Նրա խոսքով՝ պատերազմները ոչ թե հաղթանակ գրանեցելու համար են, այլ հայառակորդին քո կամքը թելադրելու համար:

«Ու հիմա մեր թշնամիները ցանկանում են իրենց կամքը պարտադրել մեզ, և դա ես համարում եմ գաղափարական, մշակութային էքսպանիսա: Որոշ չափով այն, ինչ որ ներկայիս արտաքին գործերի նախարարը հայտարարում է, ես կարծում եմ՝ դրսևորումն է նրա, ինչ Ադրբեջանն է ուզում»,-ասաց Արա Այվազյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ վերջերս Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած իր այն հայտարարությանը, թե Ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբանների քննարկմանը:

Վերջինս հիշեցրեց, որ 2021թ. ապրիլի 24-ին՝ պատերազմից հետո Ցեղասպանության հերթական տարելիցի ժամանակ, իր ղեկավարած ԱԳՆ-ն նախաձեռնել է հատուկ միջոցառումներ ու ապահովել հատուկ միջազգային հնչեղություն Ցեղասպանության խնդրին:

Կարդացեք նաև

«Արցախյան պատերազմն էլ ներկայացրել ենք որպես այդ ցեղասպան քաղաքականության դրսևորումներից մեկը: Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2021թ. ապրիլի 24-ին 34 բարձր մակարդակի միջազգային պատվիրակություն է եկել»,- ասաց Արա Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս