Ռուսաստանը ժամանակին օգնել է Սիրիային, մնացածն արդեն Ասադի իշխանության աշխատանքն էր․ Պեսկով

Ռուսաստանը ժամանակին մեծ ջանքեր է գործադրել և կատարել է իր առաքելությունը՝ օգնություն տրամադրելով Սիրիային, մնացածն արդեն Ասադի ղեկավարած իշխանության աշխատանքն էր։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այժմ Մոսկվան ուզում է, որ Սիրիայում իրավիճակը շուտափույթ կայունանա, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը օրինական հուն տեղափոխել։

Մենք ելնելու ենք Սիրիայի Հանրապետությունում ստեղծված իրողություններից, որոնք զարգանում են տեղում, ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ այժմ կատարվում է Սիրիայում և կապ ենք պահպանում այնտեղ իրավիճակը վերահսկողների հետ»,- նշել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031