Բաժիններ՝

ԱՄՆ-ն Գուամում հաջողությամբ որսացել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալությունը Գուամում առաջին անգամ հաջողությամբ որսացել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, ինչը նշանակալից ձեռքբերում է կղզու պաշտպանական կարողությունների համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը:

Գուամը, որն ամերիկյան տարածք է Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, ռազմավարական հենակետ է, որն ավելի մոտ է Չինաստանին, քան Հավայան կղզիներին: Այն վճռորոշ դեր է խաղում տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը պահպանելու և հնարավոր հակառակորդներին զսպելու գործում:Հաջող փորձարկումն ընդգծում է Պենտագոնի հանձնառությունը՝ ամրապնդելու Գուամի պաշտպանությունը հրթիռային աճող սպառնալիքներից:

Փորձարկման ընթացքում Aegis Guam համակարգը, որում ինտեգրված է նոր AN/TPY-6 ռադար և ուղղահայաց արձակման համակարգ, արձակել է Standard Missile-3 Block IIA կառավարվող զենիթային հրթիռ:

RTX Corp-ի (նախկինում՝ Raytheon) կողմից ստեղծված հրթիռը հաջողությամբ որսացել է օդից արձակված միջին հեռահարության բալիստիկ հրթիռը «Անդերսեն» ռազմաօդային բազայի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս