ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը տեղափոխվել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմ, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան: Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում:
Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Նիկոս Անաստասիադիսին իրեն վստահելու համար և ասել, որ հրաժարականը կապված է 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են իրենց տեղակայումը Ղազախստանում և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը։
Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Լորդերի պալատում տեղի ունեցած «Փախստականներ. Զանգվածային տեղահանումներ» խորագրով լսումների ժամանակ:
Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, ազատագրվել են նախկինում գրավված շենքերը, հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Կրեմլից:
Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Դրսի ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Ռումինիայի ներքին գործերի նախարար Լուչիան Բոդեն հայտարարել է, որ հունվարի 8-ից սկսած երկրում կտորից պաշտպանիչ դիմակ կրելը հավասար կլինի դիմակ չկրելուն, դիմակի բացակայությանը, որի համար կսահմանվի 570 դոլար տուգանք:
Ավստրալիայում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր գրանցվել է օրական վարակումների ամենամեծ թիվը՝ ավելի քան 116 հազար նոր դեպք, մահացել է 25 մարդ:
Կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումների թիվը շուտով ԱՄՆ-ում կդառնա ամենաբարձրը՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշը, ինչը պայմանավորված է օմիկրոն շտամի տարածմամբ:
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի որոշումն ավելի շատ պայմանավորված է որոշակի ակնկալիքներով: Մենք անընդհատ փորձում ենք թերագնահատել Նիկոլ Փաշինյանին՝ նրան ներկայացնելով ապիկար. բնականաբար, ունի ապիկարություն, անմեղսունակություն և, ինչո՞ւ չէ՝ հանցավոր մտադրություն, բայց այստեղ կա նաև որոշակի քաղաքական ակնկալիքների նպատակ»:
Ղազախստանում անկարգությունների հետևանքով բիզնեսին հասցված վնասի չափը կազմում է ավելի քան 88.1 մլրդ տենգե (ավելի քան 200.4 մլն ԱՄՆ դոլար):
Այսպիսով, վարչապետ կոչեցյալը հերթական անգամ ցուցադրեց իր թքողական վերաբերմունքն ազգային շահերի նկատմամբ, նրան չի հետաքրքրում, որ ազգայնականորեն տրամադրված ղազախներն ինչեր կարող են անել Ղազախստանի հայերի հանդեպ։
Ալմաթիի օդանավակայանը փակ կլինի մինչև հունվարի 10-ը:
«Ղազախստանում չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, որի հիմքում, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ներքաղաքական կոնտեքստն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ղազախստանյան իրադարձություններին ու ՀԱՊԿ որոշմանը՝ միջամտել իրավիճակին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ հանրապետության տարածքում ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են, և դրանց դեմ վճռական պայքարը կշարունակվի:
Ղազախստանի մի շարք շրջանների խանութներում, հիպերմարկետներում կրկին սկսել են բանկային քարտերով վճարումներ ընդունել:
Ալմաթիի փողոցներում անցակետեր են տեղադրվել, կա զինտեխնիկա:
Ղազախստանի որոշ հատվածներում շարունակվող անկարգությունների համատեքստում երկրում համացանցի հասանելիությունը կրկին արգելափակվել է:
Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյունի վտանգի մասին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Ղազախստանից:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք դեռ Ղազախստանի տարածքում են, հայրենիք կհասցնի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիան:
Թուրքական ռազմական ինքնաթիռները հունվարի 6-ին և 7-ին տասնյակ անգամներ խախտել են Հունաստանի օդային տարածքը՝ թռիչքներ իրականացնելով հունական կղզիների վրայով:
Եթովպիայի կառավարությունը հունվարի 7-ին հայտարարել է, որ երկխոսություն կսկսի քաղաքական ընդդիմության հետ:
Ալմաթիում տեղի ունեցած բախումների ժամանակ հունվարի 5-ին հրազենային կրակոցից 11-ամյա երեխա է զոհվել, հայտնել է Ղազախստանի երեխաների իրավունքների պաշպանը:
Առաջին ինքնաթիռն Ակտաուից Նուր-Սուլթան կթռչի հունվարի 8-ի երեկոյան:
Նախագահները մտքեր են փոխանակել Ղազախստանում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված միջոցառումների շուրջ։
«Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումն Ալմաթիում լիարժեք վերականգնվել է:
Եգիպտոսում Սինայի թերակղզում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ: