Բաժիններ՝

Շվեյցարիան ոչ միայն չի փակել ատոմակայանները, այլև ծավալներն է մեծացնում

Ղազախստանն իր ուրանը կուղարկի Շվեյցարիայի ատոմակայան։ «Ղազատոմպրոմի» տվյալներով՝ Ղազախստանի ուրանի խտանյութերը կմատակարարվեն Շվեյցարական Բեցնաու և Լեյբշտադտ ատոմակայաններին։ 2025 թվականին «Ղազատոմպրոմն» ակնկալում է արտադրության ծավալներն ավելացնել առնվազն 7 տոկոսով։

Հիշեցնենք, որ 2016թ. Շվեյցարիայում հանրաքվե էին անցկացրել ատոմային էներգիայից արագացված տեմպերով հրաժարվելու՝ դրանց շահագործման ժամկետը 45 տարով սահմանափակելու վերաբերյալ։ Այն դեպքում, երբ Շվեյցարիայում գործող 5 ատոմակայաններին բաժին է ընկնում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը։

Խորհրդարանի Ստորին պալատը կողմ էր քվեարկել ատոմակայանները աստիճանաբար փակելու օրինագծին, վերջնաժամկետը՝ 2034թ.։

Ատոմային էներգիայից հրաժարվելու հակառակորդները զգուշացրել էին, որ դա կհանգեցնի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը և երկիրը կախման մեջ կդնի օտարերկրյա գազի մատակարարներից։
Ինչպես տեսնում ենք, Շվեյցարիան ոչ միայն դրանք չի փակում, այլ ուրանի խտանյութերի ծավալներն են ավելացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս