
Շվեդիան «չի բացառում» խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայում

Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «չի բացառում» զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ որպես հետպատերազմյան խաղաղապահ ուժերի մաս: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
«Այժմ մենք պետք է նախ բանակցենք արդար և կայուն խաղաղության շուրջ, որը հարգում է միջազգային իրավունքը, հարգում է Ուկրաինան և առաջին հերթին երաշխավորում է, որ Ռուսաստանը չի կարող պարզապես հետ քաշվել, նոր ուժեր ստեղծել և հարձակվել Ուկրաինայի կամ այլ երկրի վրա ընդամենը մի քանի տարուց», – հարցազրույցում ասել է արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։
«Երբ մենք նման խաղաղություն հաստատենք, պետք է ապահովենք, որ այն հնարավոր լինի պահպանել. մեր կառավարությունը ոչինչ չի բացառում», – հավելել է նա:
Նախարարի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ պատրաստ է բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա խաղաղապահ առաքելության համար։