Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում: Այդ մասին հաղորդում է The New York Post-ը։

Էր Ռիադ այցի ընթացքում նա, մասնավորապես, հանդիպում կանցկացնի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք, այդ թվում, կքննարկեն Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել էր, որ Ռուբիոն Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ կայցելի փետրվարի 15-ից մինչև 18-ն ընկած ժամանակաշրջանում։

Ավելի վաղ Axios-ը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրների, հաղորդել էր, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կկայանա Ուկրաինային նվիրված ամերիկա-ռուսական հանդիպում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728