«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով՝ այս իշխանությունների օրոք մեկնարկած բանակցությունների ճակատագիրը կախված է վարչապետի կողմից հավանական զիջումներից: Ամերիկահայ գործիչը չգիտի՝ արդյո՞ք թուրքերը կցանկանան հարաբերություններ հաստատել հայերի հետ, եթե վարչապետը զիջումներ չանի, կառչած մնա մեր ազգային շահերից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 2-ին Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է մոտ օրերս Ուկրաինա – ՆԱՏՕ հանձնախմբի նիստի անցկացման հարցը:
Այնուհետեւ Սուդանի բանակի գեներալ ալ Բուրխանը երկրի ժողովրդին հղած հղած ուղերձում հայտարարեց երկրում արտակարգ դրություն մտցնելու, նախարարների կաբինետի եւ սուվերեն խորհրդի արձակման մասին:
Հունվարի 2-ին Կոլումբիայի Արաուկայի դեպարտամենտում՝ Վենեսուելայի հետ սահմանին, առնվազն 20 մարդ է դարձել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» կազմացրված կազմակերպության նախկին անդամների եւ «Ազգային ազատագրության բանակի» զինյալների միջեւ ծայր առած բախման զոհ:
Բեռնատար նավ է հարձակման ենթարկվել Եմենի Ռաս Իսա նավահանգստի մերձակայաքում:
Արցախյան 44-օրյա պատերազմը, ի թիվս այլ գործոնների, իսկ գուցե առավելապես Հայաստանի դիվանագիտության տապալման հետևանքն էր։
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում հրդեհ է բռնկվել երկրի խորհրդարանի շենքում։
«Մենք լուրջ դժգոհություն եւ վճռական բողոք ենք հայտնում այդ առիթով»,- հավելել է նա: ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնը մշտապես ապակայունացնում է աշխարհի իրադրությունը, վարումէ միջազգային քաղաքականություն, որը «շատերին թողել է անօթեւան եւ խլել մեծ թվով խաղաղ բնակիչների կյանք»:
Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է այս տասնամյակի երկրորդ կեսին երկրի սուզանավերի վրա տեղադրել մինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ թեւավոր հրթիռներ: Այդ մասին եկտեմբերի 30-ին հաղորդել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուներ: Սպասվում է, որ թռիչքի՝ մինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռերը կկարողանան խոցել վերերկյա թիրախները ստորջրյա դրությունից արձակելիս:
Այնուհետեւ գալիս են Մեծ Բրիտանիան (վարակման 611 864 դեպք, աճ 20 տոկոս), Ֆրանսիան (504 642, աճ 41 տոկոս), Իտալիան (257 579, աճ՝ 62 տոկոսով) եւ Գերմանիան (197 845, նվազում 30 տոկոսով):
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել՛ Անցած օրը երկրի սանիտրական ծառայություններն արձանագրել են քովիդով վարակման 3 449 նոր դեպք՝ 2,2 հազարով ավելի, քան մեկ օր առաջ, ըստ որում դրական թեստերի թիվն անալիզների ընդհանուր քանակի 5 տոկոսից ավեալացել է մինչեւ 9,4 տոկոս:
Չինաստանը դեկտեմբերի 30-ին «Չանչժեն-3Վ» կրող հրթիռի հաջող արձակում է կատարել եւ տիեզերական արձակումների թվաքանակով նոր ազգային ռեկորդ սահմանել մեկ տարվա ընթացքում. դրանց թիվը 2021 թվականին հասել է 55-ի:
Ադրբեջանի ժողովրդի շահերը պաշտպանող Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է հարկադրված, որովհետև նա նախ կոլաբորացիոնիստ գործարար է, որը պատրաստ է համագործակցել ցանկացած իշխանության հետ, բայց քանի որ Արցախում ստեղծվեց մի վիճակ, որին պետք էր ընդդեմ քայլ անել ու կանխել Փաշինյանի իշխանության համար վտանգավոր հաջորդ հայտարարությունն ու դրան հաջորդող գործողությունը, Արայիկ Հարությունյանը գնաց ճարահատյալ հայտարարության։
վ
«Ըստ էության, կողմերին տանում են դեպի Խաղաղության համաձայնագրի կնքման, սա այդ ճանապարհն է: Ռուսաստանն իր հետպատերազմյան դերը խորացնում է, շարունակում է, բայց Բրյուսելը երկար անորոշության փուլից հետո ևս ունի հաջողություններ և կարողացավ Բրյուսելում մաս ստանալ սահմանազատման հարցում՝ փորձագիտական խումբ ուղարկելու շուրջ պայմանավորվածությամբ: Միևնույն ժամանակ ինտենսիվ շփումները չեն նշանակում, թե կա առաջընթաց, կարող են շատ շփվել և տարբեր ձևաչափերի շրջանակում, սակայն չգալ կոնսենսուսի:
Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 28-ին գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 512.5 հազար դեպք, ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է համավարակի մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022 թ. ֆինանսական տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, դրանում մասնավորապես շեշտվում է, որ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն գերեվարված բոլոր անձանց:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը չեղարկել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքի արգելքը, որը երեք տարի առաջ սահմանվել էր Lion Air ավիաընկերության օդային հանրանավի աղետի ենթարկվելուց հետո: Այդ մասին հաղորդել է BBC-ն:
168.am-ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն անդրադառնալով հարցին, նախ հիշեցրեց, որ գերիների վերադարձից առաջ տեղեկություն տարածվեց, որ Հունգարիան ՀՀ կառավարությանը տրամադրել էր 100.000 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ, որն օդանավակայանում դիմավորել էր ՀՀ փոխարտգործնախարարը։
«Ոչ ոք չի արգելում, որ պարոն Սինանյանը կապ հաստատի որևէ մեկի հետ, ում հետ ցանկանում է՝ որևէ անհատի, կազմակերպության, բայց նկատեմ, որ իր դարդն այն չէ, թե մենաշնորհ կա կամ չկա. որոշ քաղաքական կուսակցություններ խիստ քննադատում են իշխանություններին, ինչը, ըստ իս, ճիշտ է, որովհետև մեկ անգամ ևս ասեմ՝ այս կացության մեջ լռելը հայրենիքի շահերին հակառակ է, որովհետև մենք ամեն օր կորցնում ենք մեր հայրենիքը»,- ասաց ամերիկահայ գործիչը:
«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները դեկտեմբերի 30-ի առավոտյան գրավել են Բալադ քաղաքը Հիրշաբելի նահանգում, որը գտվում է Սոմալիի կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել է Սոմալիի Garowe նորությունների պորտալը՝ վկայակոչելով ականատեսների:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը պլանավորված է դեկտեմբերի 30-ին, ժամը 15:30-ին (Մոսկվայի ժամանակով 23:30-ին): Այդ մասին վկայում է դեկտեմբերի 29-ին Սպիտակ տանը տարածված ԱՄՆ-ի նախագահի գրաֆիկը։
Աֆրիկայում կորոնավիրուսով ախտահարման հետեւանքներից մահացությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելացել է 72 տոկոսով: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:
Ռուս-չինական երկկողմ գործարար համագործակցությունը կայունորեն զարգանում է: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ հանդես գալով դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են 1950–1953 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին փաստաթղթի նախնական տեքստը: Դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Չոն Իյ Յոնը։
Ֆրանսիայի հանրային առողջապահության ազգային գործակալությունը դեկտեմբերի 28-ի երեկոյան հայտարարել է, որ վերջին 24 ժամում երկրում COVID-19-ով վարակվել է 179 հազար 807 մարդ։
Լրատվամիջոցնը հայտնել է, որ Բայդենը ցանկանում է զրուցել Պուտինի հետ, «քանի որ կարծում է, որ Ռուսաստանի հետ հարցում ոչինչ չի կարող փոխարինել առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանը»:
Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են հաջորդ տարի ստորագրել 2023-2027 թվականներին տիեզերական համագործակցության մասին նոր ծրագիր: Այս մասին Global Times-ին հայտնել են «Ռոսկոսմոս»-ից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ «դելտա» և «օմիկրոն» շտամերի ի հայտ գալով հնարավոր է վարակման «նոր դեպքերի ցունամի» առաջանա: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում:
82 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների նախկին առաջնորդ Հարրի Ռիդը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2005-ից մինչեւ 2017 թվականը: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքական գործչի կնոջը: