Բաժիններ՝

Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունն Անդրկովկասում

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուի, Հարավային Կովկասում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շփեթի և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է Անդրկովկասում կայունության ապահովման միջոցները։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ արտգործնախարարությունը։

«Ընթացիկ տարվա մարտին նախատեսված ԱՄՔ-ի (խմբ.՝ Անդրկովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումների) հաջորդ փուլի նախապատրաստման համատեքստում դիտարկվել են այդ բանակցային ձևաչափի մասնակիցների առջև կանգնած առաջնահերթ խնդիրները, որոնք առաջին հերթին վերաբերում են ուժի չկիրառմանը, ինչպես նաև կայուն իրավիճակի պահպանմանը վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ պետական ​​սահմանների սահմանագծման և սահմանազատման միջոցով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Անդրկովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումները տեղի են ունենում 2008 թվականից Ժնևում Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Աշխատանքն ավանդաբար  իրականացվում է երկու աշխատանքային խմբերով՝ անվտանգության և հումանիտար հարցերով: Ժնևյան քննարկումները մնում են երկխոսության միակ հարթակը Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս