
Թրամփի հայտարարությունները ցույց են տալիս նրա նվիրվածությունը խաղաղությանը. Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ցույց են տալիս նրա հավատարմությունը «ոչ մի պատերազմ, խաղաղություն է պետք» դիրքորոշմանը, որը պետք է ավելի դուր գա ցանկացած պետության, քան ԱՄՆ նախորդ վարչակազմի դիրքորոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ինչ եղավ նախորդ վարչակազմի հետ (ԱՄՆ-խմբ.)՝ ոչ մի երկխոսություն, պատերազմ մինչև վերջ։ Սա նախորդ վարչակազմի պաշտոնական դիրքորոշումն էր։ Դատելով նախագահ Թրամփի հայտարարություններից՝ խնդիրները լուծում ենք երկխոսության միջոցով, ոչ մի պատերազմ, խաղաղություն է պետք։ Նման դիրքորոշումը, գաղափարապես, ավելի շատ պետք է դուր գա ցանկացած ողջամիտ մարդու կամ պետության»,- ասել է Պեսկովը։ Տեսանյութը հրապարակվել է «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարի հեռուստալրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում։
ԱՄՆ նախագահը նախկինում բազմիցս հայտարարել էր Ուկրաինայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին։
Նա իր կոչը կրկնել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ հեռախոսազրույցների ժամանակ։