
Կարծում եմ` հիմա Պուտինը ցանկանում է դադարեցնել կռիվը. Թրամփ

ԱՄՆ նխագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է դադարեցնել կռիվը»: Այս մասին գրում է The Hill-ը:
«Կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել կռիվը: Ես դա տեսնում եմ։ Մենք երկար ու ծանր զրույց ենք ունեցել… Կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել կռիվը: Նրանք ունեն մեծ, հզոր ռազմական մեքենա: Դուք դա հասկանում եք: Նրանք հաղթել են Հիտլերին, նրանք հաղթել են Նապոլեոնին: Գիտեք, նրանք երկար ժամանակ կռվել են: Նրանք դա արել են նախկինում, բայց ես կարծում եմ, որ նա կցանկանար դադարեցնել կռիվը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է ցանկանում Պուտինը:
Պուտինի տարածքային հավակնությունների, Ուկրաինայի ամբողջ տարածքը գրավելու մասին ենթադրյալ հավակնության մասին հարցին ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է, որ նույն հարցը տվել է ՌԴ նախագահին:
«Դա իմ հարցն էր նրան։ Որովհետև, եթե նա շարունակի, դա մեծ խնդիր կլինի մեզ համար, և դա ինձ համար մեծ խնդիր կառաջացներ, քանի որ պարզապես չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա», – ասել է Թրամփը՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես «ուզում է նաև վերջ տալ դրան»: