Եգիպտոսում Սինայի թերակղզում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում կրակոցները շարունակվում են:
Ղազախստանի Ժամբիլյան շրջանում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել: Յոթ ոստիկան վիրավորվել է, մեկը՝ զոհվել:
Ղազախստանում ի հիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվածների նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի օդանավակայանը, որը հունվարի 7-ից վերսկսել է աշխատանքները, ծրագրում է հունվարի 8-ին իրականացնել 6 միջազգային թռիչք:
Ոստիկանությունը Ղազախստանի Ակտաու քաղաքի հրապարակից բերման է ենթարկել բողոքի ակցիայի մի քանի մասնակցի, որոնք հրաժարվել են լքել հրապարակը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 8-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Միացյալ Նահանգները կարծում է, որ Ղազախստանի իշխանությունները ի զորու են հարթել անկարգությունները սեփական ուժերով՝ առանց ՀԱՊԿ ներգրավման:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել քաղաքացիներին համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։
Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Կարիմ Մասիմովին. ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում լարային համացանցի հասանելիությունը, որը բացակայում էր հունվարի հունվարի 7-ից, կրկին վերականգնվել է:
Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են արդեն մոտ 4 հազար ահաբեկչի:
Եվրամիությունը պետք է մշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները եւ դրանով կզբաղվի 2022 թվականին, քանի որ ոչ մեկը չպետք է Եվրամիությանը որոշումներ պարտադրի այդ ոլորտում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցիալական ցանցը ժողովրդավարության անարգանք է համարել:
Ամստերդամում կորոնավիրուսի դրական թեստերի 91 տոկոսի դեպքում հայտնաբերվում է վիրուսի «օմիկրոն» շտամը: Այս մասին հայտնել է Ամստերդամի վարակաբանական վերահսկողական տարածաշրջանային ծառայությունը:
Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամը գերակշռող է դարձել Նորվեգիայում:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի հարցրել՝ կո՞ղմ է Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելուն, թե՞ ոչ:
ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Արեւելյան Եվրոպայում զինվորականների թվի և զորավարժությունների ծավալների երկուստեք կրճատումը: Այս մասին հայտնում է NBC – ն ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ռուսաստանում կան մի շարք շրջաններ, որոնք իրենց մենթալիտետի պատճառով կարող են գաղափարական ճնշում զգալ անկայունության հարավային գոտիներից։ Մասնավորապես՝ Պովոլժիեն: Հայաստանն անխուսափելիորեն և ավտոմատ կերպով ընկնում է համընդհանուր քաոսացման գոտի, քանի որ գտնվում է ռուսական պերիմետրի առանցքային կետերից մեկում, Ռուսաստանի շուրջ ցանկապատում, որը փորձում են ամեն կողմից հրդեհել:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչ է անում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է հունվարի 7-ից սկսած այդ երկրի չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում գտնվող բոլոր երկրներին դուրս հանելու մասին։ Այդ ցանկի մեջ էր ներառված նաև Թուրքիան։
«Տեղական իշխանությունների տվյալներով ՝ ձերբակալվել է անկարգությունների 104 մասնակից, վնասվել է 7 ոստիկանական մեքենա, 35 աշխատակից վիրավորվել է ։ Չորս մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից մեկը ծանր վիճակում է», – հայտնում է «Խաբար 24» հեռուստաալիքը:
Ալմաթիի Տուրկսիբի շրջանի բակերից մեկում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան»-ի թղթակիցը: Պայթյունները տեղի են ունեցել Տոլստոյի-Չերնիշեւսկու փողոցների հատման հատվածում:
Ղազախստանում իրավիճակը մնում է լարված: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում՝ թվով 100 զինծառայող։ Ինչպես նշում են Արտգործնախարարությունից, Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։
168.am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասել հունվարի 14-ի հանդիպումից, և, առհասարակ, ինչպիսի՞ հեռանկար ունի հայ-թուրքական հարաբերությունների նորմալիզացիային ուղղված նոր փուլը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույցում քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը:
Ղազախստանի տարածքում նավթի եւ գազի արտադրությունը չի դադարեցվել եւ նախատեսված ռեժիմով է ընթանում հանրապետության բոլոր գործարաններում:
Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։
«Բանկ Տուրան Ալեմ» (ԲՏԱ Բանկ) բաժնետիրական ընկերության նախկին ղեկավար Մուխտար Աբլյազովը, որը թաքնվում է արտերկրում, իրեն հայտարարել է Ղազախստանում ընդդիմության եւ բողոքների շարժման առաջնորդ: Այդ մասին փախստակ բանկիրը հայտնել է հունվարի 7-ին Reuters գործակալությանը տված հարցազույցում։