Արտաքին ֆինանսավորումը սառեցնելու ԱՄՆ որոշումը կարող է հանգեցնել ՁԻԱՀ-ից միլիոնավոր մահվան դեպքերի․ ՄԱԿ

ԱՄՆ-ի արտաքին ֆինանսավորումը դադարեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կարող է հանգեցնել ՁԻԱՀ-ից ևս միլիոնավոր մահվան դեպքերի, կիրակի նախազգուշացրել է ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Վինի Բյանիման, հաղորդում է AFP-ն:
Միացյալ Նահանգները զարգացման նպատակով պաշտոնական օգնության աշխարհի խոշորագույն մատակարարն է, որի միջոցների մեծ մասն ուղղվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով:
Հունվարին իշխանության վերադառնալուց հետո Թրամփը կարգադրեց երեք ամսով սառեցնել ԱՄՆ-ի արտաքին օգնության հիմնական մասը, ինչի հետևանքով ամբողջ աշխարհի մարդասիրական կազմակերպությունները ստիպված եղան պայքարել դրա հետևանքների դեմ:
«Ես պետք է ահազանգեմ, որպեսզի բոլորը հասկանան, որ սա (ՁԻԱՀ-ով հիվանդների ֆինանսական օգնությունը) կարևոր մաս է։ Եթե սա դադարի, մարդիկ կմահանան»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
ԱՄՆ-ի գործողությունները ներառում էին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նախագահական արտակարգ ծրագրի շրջանակներում բոլոր աշխատանքների 90-օրյա դադարեցում, թեև ավելի ուշ նրա վարչակազմը այդ ծրագրի շրջանակում հրաժարվեց դեղամիջոցներից։
ՁԻԱՀ-ի հետազոտությունների հիմնադրամի (amfAR) վերլուծության համաձայն, ծրագիրն աջակցում է ՄԻԱՎ-ով վարակված ավելի քան 20 միլիոն մարդու և 270․000 բուժաշխատողների:

«Մենք կարող ենք տեսնել մահվան դեպքերի տասնապատիկ աճ՝ հասնելով 6,3 միլիոնի հինգ տարվա ընթացքում, – ասել է Բյանիման՝ վկայակոչելով կազմակերպության գնահատականները:- Կամ կարող ենք ականատես դառնալ նույն ժամանակահատվածում վարակվածության նոր դեպքերի թվի ավելացմանը մինչև 8,7 միլիոնի»:
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ սառեցումը չի անդրադառնա «կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների վրա», թեև Աֆրիկայում առաջնագծում աշխատողներն ասում են, որ բժշկական հաստատություններն արդեն փակված են: Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Աֆրիկյան միության գագաթնաժողովի շրջանակներում Բյանիման ասել է, որ քննարկել է այդ հարցը առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց արտաքին ֆինանսավորումից անցնել ներքին եկամուտների օգտագործմանը, – ասել է Բյանիման՝ վկայակոչելով կազմակերպության գնահատականները:
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ սառեցումը չի անդրադառնա «կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների վրա», թեև Աֆրիկայում առաջնագծում աշխատողներն ասում են, որ բժշկական հաստատություններն արդեն փակված են: Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Աֆրիկյան միության գագաթնաժողովի շրջանակներում Բյանիման ասել է, որ քննարկել է այդ հարցը առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց արտաքին ֆինանսավորումից անցնել ներքին եկամուտների օգտագործմանը: