 
                        Թուրք դատավորը՝ ԱՄՆ-ին. «Թուրքիայում որոշումներ ընդունող միակ և բացարձակ ուժը դատարանն է»
 
                                    Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահ Իսմայի Ռյուշթու Ջիրիթը Թուրքիայի նախագահականում հանդես է ուշագրավ հայտարարությամբ։
Նա, նկատի ունենալով Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է.
«Այն օտար երկրները, որոնք փայփայում են և գերակա դարձնում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության իդեալների մասին պնդումները, նախ և առաջ պետք է հարգանք ցուցաբերեն Թուրքիայի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ, որը նախ և առաջ պահպանվում է միջազգային իրավունքով։ Օտար երկրի քաղաքացու կալանավորման և դատավարության վերաբերյալ որոշում կայացնող միակ և բացարձակ ուժը՝ անկախ և անկողմնակալ դատարանն է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն բազմիցս Թուրքիային կոչ է արել ազատ արձակել Բրանսոնին, սակայն Թուրքիան կտրականապես մերժում է ԱՄՆ-ի պահանջը։ Բրանսոնի Թուրքիայում մեղադրվում է լրտեսության և ահաբեկչական կառույցներին աջակցելու մեջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        