Վահրամ Պողոսյանը հերքում է Արայիկ Հարությունյանի վիրավորվելու մասին ադրբեջանցիների կողմից շրջանառվող լուրերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:

Հ.Գ. Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողություններով լրջագույն կերպով մտահոգված է Ալիևի վարչակարգի պատասխանատուները, բանակի հրամկազմը, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա:
Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»:

https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/4071276372889519

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031