Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այժմ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի են սրվել, այսօր Քաբուլի օդանավակայանի ուժերը ոչ միայն թուրքական են, այլև ադրբեջանական, որոնք փորձում են կարգ հաստատել։ Այնպես որ, Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարված են։ Ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանը Թուրքիայի դեմ 13-14 պատերազմ է վարել, և, թերևս, այս ցիկլը դրանով չի ավարտվի։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնում է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թուրքիայի հարավ-արևելքում կործանվել է Бе-200 ինքնաթիռ։ Վթարը տեղի է ունեցել Քահրամանմարաշ քաղաքի լեռնային շրջանում։ Ինքնաթիռում 7 մարդ կար։ Բոլորը զոհվել են, այդ թվում և անձնակազմը։
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով 70 զոհ կա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Օգոստոսի լույս 16-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավի Սամցխե Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանում: Այդ մասին ասված Է հանրապետության Սեյսմիկ դիտազննման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:
Վրաստան այցելած միջազգային ճանապարհորդների թիվը հուլիսին 435 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին հաղորդում է Զբոսաշրջության ազգային վարչությունը:
«MetroPoll» ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը․ հուլիս 2021» խորագրով իր զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատաոճի նկատմամբ ընտրողների վերաբերմունքին։
Թեհրանը մտադիր է առաջիկայում ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վերջին հատվածն իր տարածքում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Թուրքիայում 2018-ից 2020-ը ներառյալ 3 տարվա ժամանակահատվածում բժիշկների կողմից դուրս գրված դեղատոմսերով 12մլն 272 հզ մարդու հակադեպրեսանտներ են նշանակվել, 60 մլն 911.000 մարդու էլ նյարդային համակարգի խնդիրների համար նախատեսված դեղեր են նշանակվել:
Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը։
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը։
«Ադրբեջանին բոլորովին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը, որովհետև Մինսկի խումբն աշխատում էր ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ, այսինքն՝ այնտեղ չկար ճանապարհների ապաշրջափակում և ուրիշ խնդիր։ Հետևաբար, եթե Մինսկի խումբն ակտիվանում է, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի հարցը լուծված չէ, և Ալիևն ամիսներով անդադար տարբեր քարոզչական հարթակներում պնդելով, որ Արցախի հարցը լուծված է, սուտ է։ Այսինքն՝ Ալիևն ինքն իրեն կհարվածի, եթե գրկաբաց ընդունի Մինսկի խմբին։
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ Մոսկվա այցի, և դրա շրջանակում ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանը՝ և՛ երկկողմ հարաբերությունների, և՛ ՀԱՊԿ շրջանակում:
Վրաստանում օգոստոսի 14-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5579 նոր դեպք:
Թուրքիայում կործանված Бе-200 ինքնաթիռը այդ երկրում հրդեհների մարման նպատակով ուղարկվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից:
Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել:
Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու և Սինոպ քաղաքներում հորդառատ անձրևների պատճառով մահացածների թիվը հասել է 44-ի։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի պաշտոնական լրահոսը վերջին ամիսներին աստիճանաբար կոշտացել է։
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի իշխանական ու ընդդիմադիր ուժերի մոտ «психоз»-ա՝ չես հասկանում ով ա իշխանություն, իսկ ով ընդդիմություն։
Մինչ Թուրքիայում բորբոքվում են փախստականների, անօրինական ներգաղթյալների ու ժամանակավորապես այդ երկրում ապաստանածների շուրջ բուռն քննարկումները, իշխանությունները խնդրի համար համակարգված լուծումներ գտնելու ուղիներ են որոնում։
Թուրքական «Aksoy Araştırma» ընկերությունը փորձել է պարզել՝ ում կընտրեն քաղաքացիները, եթե այս կիրակի այդ երկրում ընտրություններ լինեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ և ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկների մերժումից հետո Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց միջազգային հանրությանը և ՀՀ գործընկեր երկրներին:
Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավել «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման)։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էրդողանը նույն օրը իր նախաձեռնությամբ խոսել է Իրանի և Վրաստանի ղեկավարների հետ։
Թուրքիայի սևծովյան ափի Քասթամոնու և Սինոպ նահանգներում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 31-ի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Ավելի վաղ, գերատեսչությունը հայտնել էր 27 զոհի մասին։
168.am-ը գրել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ոչ հօգուտ հայերի կամ Ադրբեջանի օգտին հնարավոր զարգացումներ ենթադրող սրբագրում է կատարվել: Սակայն չենք կարող անտեսել նաև այն խմբագրումը, որը հայկական կողմի օգտին է կատարվել նույն կետում:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 50 հազար 937 թեստ. 30.325-ը՝ հակամարմինների, 20.612-ը՝ ՊՇՌ-թեստ եւ հայտնաբերվել է վարակման 5359 նոր դեպք: Այդ մասին հաղորդել է Stopcov.ge. կառավարական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած Քասթամոնու, Բարթըն և Սինոփ նահանգներն աղետի գոտի է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։