«Բոլոր կողմերի հետ շարունակում ենք երկխոսել». Չավուշօղլուն՝ Աֆղանստանի մասին

Հորդանանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գործընկերոջ Այման Սաֆադիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակին:

Չավուշօղլուն հայտնել է, որ այս պահին Թուրքիան բոլոր կողմերի հետ՝ ներառյալ «Թալիբանը», երկխոսություն է վարում՝ ընդգծելով. «Ցանկանում եմ ասել, որ մինչև հիմա «Թալիբանի» տված ուղերձները դրական ենք ընդունում/ողջունում ենք: Շարունակելու ենք աջակցել Աֆղանստանի տնտեսական զարգացմանը, կայունությանը, խաղաղությանը»։

Տեսանյութեր

Լրահոս