Բաժիններ՝

Վրաստանի կլինիկաներում գործնականում տեղ չկա COVID-ով ախտահարված հիվանդների համար. առողջապահության նախարարություն

Վրաստանում բարդ իրավիճակ է COVID-ով ախտահարված հիվանդների համար մահճակալների առումով: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն:

«Հիվանդների վիճակը հոսպիտալներում ուշադրություն է պահանջում, քանի որ 1,5 հազարից ավելի մարդ բուժվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, իսկ 500 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունքներում»,- նշել է Տիկարաձեն:

Նախարարի խոսքով՝ երկրի հիվանդանոցներում հայտնվել են Վրաստանի այն քաղաքացիների 2,85 տոկոսը, որոնք ստացել են պատվաստման առաջին չափաբաժինը (անկախ պատվաստանյութից), երկու չափաբաժիններն ստացած քաղաքացիների՝ 2,13 տոկոսը:

Հետազոտությունը, որն անցկացվել է երկրում, ցույց է տվել, որ այսօրվա դրությամբ Վրաստանի կլինիկաներում հիվանդների 95 տոկոսը պատվաստում չստացած անձինք են:

«Սա մեկ անգամ եւս ընդգծում է, թե որքան արդյունավետ զենք է պատվաստվելը քովիդ-համավարակը կառավարելու եւ վարակվելուց պաշտպանվելու գործում: Այնպես որ ես եւս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ՝ ակտիվանալ եւ ընդգրկվել պատվաստվողների կազմում, ինչպես նաեւ ինտենսիվ կերպով օգտագործել դիմակ»,- հորդորել է Տիկարիձեն:

Ըստ վերջին տվյալների, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 831.815 մարդ, նրանցից երկու լրիվ չափաբաժիններն ստացել է 245.207 քաղաքացի: Վրաստանի հիվանդությունների եւ հանրային առողջության հսկման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն, ամենից շատ ներարկումներն արվել են Թբիլիսիում (7461): Տիկարաձեն չի բացառել, որ եթե Վրաստանում համաճարակաբանական իրադրությունն էլ ավելի վատթարանա, ապա կսահմանվեն լրացուցիչ սահմանափակումներ:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է ախտահարման 6208 նոր դեպք: Համավարական սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակման ավելի քան 490.000 դեպք, 429.000–ից ավելին ապաքինվել են, 6483-ը՝ մահացել, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս