Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 50 հազար 937 թեստ. 30.325-ը՝ հակամարմինների, 20.612-ը՝ ՊՇՌ-թեստ եւ հայտնաբերվել է վարակման 5359 նոր դեպք: Այդ մասին հաղորդել է Stopcov.ge. կառավարական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած Քասթամոնու, Բարթըն և Սինոփ նահանգներն աղետի գոտի է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի Իմիշլի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 11-ից սկսած թուրքերը հետապնդում են սիրիացի փախստականներին, թիրախավորում նրանց բնակության վայրերն ու աշխատատեղերը։
Թուրքիայի առաջատար պաշտպանական ընկերությունները պատրաստվում են IDEF 2021 պաշտպանական արդյունաբերության 15 -րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Օգոստողի 10-ի գիշերը Անկարայի Ալթընդաղ շրջանում 2 սիրիացի փախստականների կողմից դանակահարված թուրք երիտասարդներից մեկի մահանալուց հետո կրքերը չեն հանդարտվել:
Բաքվում օգոստոսի 13-ին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակվում է «Երեք եղբայր – 2021» համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը:
Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Ekşi Sözlük» օնլայն բառարանի նկատմամբ՝ «Էլ ինչ է պետք, որպեսզի ազգը ոտքի կանգնի» խորագրով հոդվածի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Առաջին հայացքից գուցե որոշ դեպքերում երաշխավորելն ու ապահովելը կարելի է հոմանիշներ համարել, բայց տողատակում դրանք նաև այլ գործողություններ են պարունակում: Այսինքն, այլ է, երբ դու ես ստեղծում, կառուցում տրանսպորտային հաղորդակցությունը, որի դեպքում դրա ինչպիսին, ինչ «տեսքով» լինելը դու ես որոշում, այլ հարց է, երբ ընդամենը երաշխավորողի դերում ես հանդես գալիս:
Մոսկվայում նախօրեին կայացած Կարապետյան-Շոյգու առաջին պաշտոնական բանակցություններն ուշագրավ արարողությամբ են ավարտվել:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Իսլամաբադի թուրքական դեսպանություն այցի ժամանակ մեկնաբանել է Աֆղանստանում թուրք զինվորականների ներկայության պահպանման հարցը։
Գիբրաձեն ասել է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կլինեն օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Նոր արգելքները չեն վերաբերում միջազգային հաղորդակցությանը:
Աղբյուրը մանրամասնում է, 10 հոգի զոհվել են Կաստամոնու շրջանում, մեկը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է ափամերձ Բարթըն քաղաքում: Տուժել է 13 մարդ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Kanal D և CNN TÜRK հեռուստաալիքների հետ համատեղ եթերի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս պարբերաբար օգտվել է սուֆլյորից ու հուշարարից, ինչը չի վրիպել ընդդիմադիրների ուշադրությունից:
Իննը մարդ է զոհվել Թուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից:
Մինչ Թուրքիայի հարավում մոլեգնում են սարսափելի անտառային հրդեհները, երկրի հյուսիսային շրջաններում ջրհեղեղ է՝ առատ տեղումների ու վարարած գետերի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այրվում Է Կախեթի շրջանի Կվարել քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող անտառային ծածկույթը:
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։
Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը չի հեռանա Արցախից:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5352-ով: Մահացել է 48 մարդ։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ-ի կենտրոնական կոմիտեի նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է աֆղան գաղթականների խնդրին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հանդիպմանը հաջորդեց Կարապետյանի առաջին արտասահմանյան այցը Մոսկվա, որպես ՀՀ Պաշտպանության նախարար: Ուշագրավն այն է, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Կարապետյանը, որպես ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, հուլիսի 27-ին մեկնել էր Մոսկվա ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելու նպատակով, ու օրեր անց Արշակ Կարապետյանը կրկին մեկնեց Մոսկվա այն դեպքում, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը շարունակում էր իր հայաստանյան այցը:
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայաստանյան այցին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, այդ համատեքստում արտաքին խաղացողների հնարավոր ակտիվացմանը:
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի տարածք Հունաստանի դեսպանի այցի պատճառներին:
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներից՝ քաղաքական մեծամասնության որդեգրած քաղաքականության պատճառով որևէ դրական ակնկալիք չունի, քանի որ շարունակում է իշխանության ղեկին գտնվել կապիտուլյացիոն մի ռեժիմ, որն ադեկվատ չի արձագանքում այն անվտանգային մարտահրավերներին, որի մեջ է հայտնվել Հայաստանը հենց իրենց պատճառով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական զինված ուժերի անձնակազմի անօրինական տեղակայման համար:
«Ադրբեջանն ուզում է, որ հայությունը լքի Արցախը, այսինքն՝ Արցախը հայաթափվի, այդպես լուծեն Արցախի հիմնախնդիրը, ուզում են նաև, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, այսինքն՝ վարկաբեկեն ռուսներին։ Այս ամենին հասնելու համար նման քայլերի են դիմում՝ քիչ ռեսուրս ծախսելով մարդկանց վախեցնում են, որպեսզի իրենց վաղվա ապագան չկապեն Արցախի հետ, և այնպես անեն, որ Արցախից մեծ թվով ազգաբնակչության արտահոսք լինի, սա էլ է շատ կարևոր հանգամանք»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Ամերիկացի 27 կոնգրեսական Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նամակ է հղել, որտեղ կոչ են անում էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ, նշելով, որ «Թուրքական ԱԹՍ-ները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների համար»։
Իրանում քննարկում է ռուսալեզու հեռուստաալիք ստեղծելու հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։
Թեհրանը հուսով է, որ Մոսկվայի հետ կլուծի «Բուշեր»-ի ատոմային էլեկտրակայանի պարտքի հարցը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին։