Ըստ EIA-ի (Էներգետիկայի տեղեկատվության վարչության) տվյալների՝ շաբաթվա ընթացքում նավթի առևտրային պաշարներն աճել են ավելի քան 2 միլիոն բարելով՝ հասնելով 411 միլիոնի: Բենզինի պաշարներն ավելացել են 765 հազար բարելով, իսկ դիստիլյատներինը՝ 1,4 միլիոնով։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսման ֆոնին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 94 դոլարը, իսկ շաբաթական գների աճը կազմել է 16%։
Ռուսաստանի իշխանությունները իրավական և կազմակերպչական բազա են ստեղծում հնարավոր նոր զորահավաքի հայտարարման և ռազմական դրության մտցման համար՝ միաժամանակ պատրաստվելով զանգվածային անկարգությունների: Նման եզրահանգման է եկել Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW): Վերլուծաբանները նշում են, որ Պետդուման ընդունել է օրենք, որը չհանված դատվածություն ունեցող քաղաքացիներին, դրանց թվում՝ թմրանյութերի մաքսանենգության և կազմակերպված հանցավոր խմբերին մասնակցության համար դատապարտվածներին, հնարավորություն է տալիս պաշտոնական զորահավաքի ժամանակահատվածում պայմանագրեր կնքել Պաշտպանության նախարարության հետ: Պաշտպանության փոխնախարար Վիկտոր Գորեմիկինը հայտարարել է, որ դա կընդլայնի զինվորական ծառայության իրավունք ունեցող անձանց շրջանակը և կպարզեցնի հավաքագրումը Ուկրաինայում ընթացող պատերազմի համար: Միաժամանակ Ռոսգվարդիան փոփոխություններ է պատրաստել քաղաքացիական պաշտպանության կանոններում՝ դրանցում ներառելով բնակչության պաշտպանությունը զորահավաքի, ռազմական դրության և պատերազմական ժամանակաշրջանում առաջացող «վտանգներից», ինչպես նաև ընդլայնելով զինծառայողների տարհանման լիազորությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան 80 անգամ խոստացել է Ուկրաինայի հակամարտությունն ավարտել 24 ժամում և բարձր է գնահատել Անքորիջի գագաթնաժողովը: Դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ատոմային էներգետիկայի ոլորտում Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը կախված է նրանից, թե արդյոք երկիրը կմիանա «Աբրահամյան համաձայնագրերին»:
Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի մերձակայքում հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեի» քաղաքացիական պաշտպանության ծառայությանը պատկանող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի բուժաշխատող. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։
Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները, գրում է Axios-ը։
Դեռ հունիսի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում էր, որ կառավարության նպատակը ռուսական արտահանումը եվրոպական ուղղությամբ տեղափոխելը չէ՝ հույս հայտնելով, որ ռուսական շուկան կվերաբացվի։ Իսկ հուլիսի 20-ին նա արդեն հայտարարեց, թե Հայաստանը «առաջին անգամ» ԵՄ ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվություն է ստացել, և որ «բոլոր անհրաժեշտ թույլտվություններն առկա են»։
Այս գումարը գերազանցում է Շակիրայի հոնորարները (մոտ 20 միլիոն դոլար), ով ելույթ է ունեցել ԱԱ-2026-ի բացմանը և եզրափակիչ խաղի ընդմիջմանը, ինչպես նաև Ջասթին Բիբերի հոնորարը (մոտ 16 միլիոն դոլար), ով երգել է եզրափակչի ժամանակ:
«Մասնակիցները մրցել են դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը որոշվել է երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով»,-ասված է հաղորդագրությունում:
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան և քննարկել դրա հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը։
Օրերս արտասահմանյան մամուլում դարձյալ ակտիվացան տեղեկությունները, որ Գերմանիան պատրաստվում է հետախուզության ոլորտում մեծ բարեփոխման, ինչի անհրաժեշտության մասին վաղուց խոսակցություններ կան:
Եվրոպայի երկրները պետք է առողջապահական համակարգերը ծայրահեղ շոգի ժամանակահատվածներին պատրաստեն նույնքան լուրջ, որքան համավարակներին (: Դրա մասին ТАСС-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն:
Նորվեգիան վերջին պահին չեղարկել է Մալայզիային «NSM» հականավային հրթիռների վաճառքի պայմանագիրը՝ հայտարարելով, որ նման տեխնոլոգիաները տրամադրվելու են միայն ՆԱՏՕ-ի անդամներին և մոտ դաշնակիցներին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր։ Նա նաև տեղեկացրել է առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում ԱՄՆ այցելության մասին։
Արգենտինական TyC Sports պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպին նախորդել էր հանդիպման շուրջ ստեղծված բավականին լարված մթնոլորտը:
Տասնհինգի գործով կանխատեսելի է, որ կպահպանվի ռազմական դատարանի վճիռը։ Ադրբեջանի որևէ դատարան չի կարող էթնիկ հայերի խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմ լինել, առավել ևս, երբ գործ ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող որևէ հարցի հետ։
Ընդամենը 11 շրջանում տուժել է ավելի քան 653 100 մարդ։
Փաստաբան Եվգենի Ցեխմիստերի խոսքով՝ այդպիսի մարդկանցից շատերը հայտնվել են հենց «Սկալա» գնդում, քանի որ ստորաբաժանումը չի հրաժարվում նրանց ընդունելուց։
Բացի այդ, գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի չափազանց բարձր մակարդակը:
Ցուցարարները հայտնել էին, որ հուլիսի 23-ի վաղ առավոտյան հանրահավաք են կազմակերպելու խորհրդարանի նիստից առաջ, ոստիկանությունն էլ արգելապատնեշներ է տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց:
Իրանը, Սաուդյան Արաբիան և մյուս երկրները պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան։ Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, մինչև Միացյալ Նահանգները չհասկանա, որ այլ տարբերակ չունի, քան հարգել Իրանի ժողովրդին և նրա ազգային շահերը, երկու երկրների միջև առաջընթացի հիմք չի լինի։
Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ երկրին շատ բարդ ժամանակներ են սպասվում կենցաղային հարցերի տեսանկյունից և խափանումներ՝ բնակչությանն ապրանքներով ապահովելու գործում։
Աշխատաժողովը նաև վերահաստատել է ՀՀ և ԱՄՆ միջև միջուկային անվտանգության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ միջազգային չափանիշներին և ԱԷՄԳ-ի ուղեցույցներին համապատասխան։
Խորհրդակցության ընթացքում նախագահը զեկույցի համար խոսքը փոխանցել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին։
Պաշտոնյաներն ընդգծել են երկու երկրների միջև խորը պատմական, մշակութային, կրոնական և միջմարդկային կապերի պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես ռազմավարական համագործակցության ընդլայնման հիմք։
Նշվում է, որ զոհվածը նավի մեքենայական բաժնի աշխատակից էր։ Վիրավորված անձնակազմի երեք անդամներն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։
Ելույթի ավարտին ՀԱՄԱՍ-ի առաջնորդը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել ապահովել Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությունը և Իսրայելին պատասխանատվության ենթարկել, իր խոսքով, ռազմական հանցագործությունների համար։
Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումներ են իրականացվում, ինչը դրական երևույթ է, սակայն կարգավորման գործընթացի արագացման մասին խոսել դեռևս հնարավոր չէ։ «Այս իրավիճակում ես չափազանց լավատեսության չէի տրվի։