Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Թիրախների թվում են եղել Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա դիտարկման կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։
Բուշեհր նահանգում ևս արձանագրվել է երկու պայթյուն՝ մեկը՝ գիշերվա ընթացքում, մյուսը՝ ավելի ուշ։
Հուլիսի 23-ին կայացած հանդիպումը կազմակերպվել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում։
Ռուսաստանը պատանդ է պահում գլոբալ պարենային անվտանգությունը: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան:
Transfermarkt-ը ներկայացրել է ԱԱ-2026-ից հետո ամենաշատ թանկացած ֆուտբոլիստների ցանկը։ Առաջին տեղում Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնն է, որի տրանսֆերային արժեքն աճել է 35 միլիոն եվրոյով՝ հասնելով 110 միլիոնի։
Հուլիսի 22-ին ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև անցյալ տարի ստորագրված ժամանակավոր առևտրային համաձայնագիրը: Դրա մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ներաձուրիները» պաշտոնական առաջարկ են նախապատրաստում 28-ամյա ֆուտբոլիստի համար։ Ա Սերիայի գրանդն արդեն կապ է հաստատել լոնդոնյան ակումբի հետ, իսկ մոտ ժամանակներս կբանակցի նաև անձամբ արգենտինացու ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ «Տոտենհեմում» գիտակցում են խաղացողի հեռանալու անխուսափելիությունը և լիովին պատրաստ են տրանսֆերի վաճառքին։
Ակտիվների բռնագրավման աղմկահարույց դեպքերը մեծացրել են ռուսական էլիտայի ներկայացուցիչների մտավախություններն առ այն, որ պետությունը կարող է բռնագրավել իրենց ունեցվածքը, կամ որ իրենք կարող են կորցնել իրենց խնայողությունները: Դրա մասին գրում է Bloomberg-ը:
Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Զբոսաշրջության նախարար Խասինտո Սանտա Մարիայի հետ: Այս մասին հայտնել է դեսպանությունը։
Թուրքիայի հյուսիսային Բարթըն և Քասթամոնու նահանգների սահմանին գտնվող Քափըսույու լողափն իր միջով անցնող գետակի շնորհիվ հանգստացողներին հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի քայլով մի նահանգից անցնել մյուսը:
Տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի։ Եթե մեր անվտանգությունն ապահովված չլինի, ապա ոչ մի ենթակառուցվածքային օբյեկտ անվտանգ չի լինի։
Ուկրաինայում շարունակվում են բողոքի ցույցերը, հաղորդում է УНИАН-ը:
Կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչները ծրագրում են կապ հաստատել Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Էյմերիկ Լյապորտի շրջապատի հետ՝ ֆուտբոլիստի ապագա ծրագրերը պարզելու նպատակով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։
«Տիտանիկ»-ի վրա կյանքի մասին հետաքրքրաշարժ մանրամասներ պատմող նամակն աճուրդում կարող է վաճառվել շուրջ 47․000 դոլարով․ գրում է CNN-ը։
Պուտինի շրջապատը հասկանում է և ազդանշան է տալիս մեզ ու գործընկերներին, որ հենց Պուտինն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվում: Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է УНИАН-ը:
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Ռոդրին համաձայնություն է տվել Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։
Wildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետո: Նրանցից ավելի քան 88,000-ը կստանան իրենց առաջին վճարումները այսօր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։
ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի նոր ղեկավար Խալիլ ալ-Հայյան կոչ է արել բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվել և համապարփակ ազգային երկխոսություն անցկացնել։ Նա այս հայտարարությունն արել է ընտրվելուց հետո իր առաջին քաղաքական ելույթում։
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին է:
Ամերիկյան «Global Firepower» ռազմավերլուծական կենտրոնը հրապարակել է տանկային հզոր ստորաբաժանումներ ունեցող երկրների մասին զեկույց 2026-ի դրությամբ։
Սպիտակ տունը և Իսրայելի վարչապետի աշխատակազմը քննարկում են հաջորդ շաբաթ Օվալաձև աշխատասենյակում նախագահ Թրամփի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման հնարավորությունը, սակայն հանդիպման ամսաթիվը դեռևս նշանակված չէ: Դրա մասին Axios-ին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչը և իսրայելական աղբյուրը:
ՌԴ տնտեսության և դրա հիմնական ոլորտների վիճակը կայուն է՝ չնայած վառելիքաէներգետիկ համալիրը ապակայունացնելու փորձերին. վառելիքի շուկայում դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Интерфакс»-ը:
Վրաստանում կրթության ոլորտի գլխավոր մարտահրավերներից շարունակում են մնալ ուսուցիչների տարիքային պատկերն ու նոր կադրերի անբավարար ներհոսքը։ Սա նշված է «Գալթ ընդ Թագարտ» (Galt & Taggart) ընկերության հետազոտության մեջ։
Պուտինն այլևս պատրաստ չէ քննարկել տարածքների փոխանակումը և նախկինի պես մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել ամբողջ Դոնբասը, գրում է Bloomberg-ը:
Հնդկական նավթավերամշակման գործարանները օգնության են հասնում ռուսական նավթ արտահանողներին՝ գնելով ռեկորդային ծավալի նավթ, հայտնում է Bloomberg-ը:
2020 թվականի հոկտեմբերից ադրբեջանական գերության մեջ գտնվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ նրա փաստաբանների և ընտանիքի համար։
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ հետևում է մրցակցող իսրայելական կազմակերպված հանցավոր խմբավորումներին առնչվող բռնության հաճախակիացած դեպքերի մասին հաղորդագրություններին, որոնք հիմնականում վերաբերում են Թել Ավիվի, Յաֆֆայի և Հերցլիայի շրջաններին:
Մոսկվայի մարզում իրականացված ստուգումների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիների վտարման և արտաքսման մասին ավելի քան 33 հազար որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) և Ուգանդայում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 1001-ի։