Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններից հետո։

«Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք պաշտպանել Պաղեստինի գործը առավելագույն վճռականությամբ բոլոր հնարավոր հարթակներում։ Ես կցանկանայի վերահաստատել, որ Պաղեստինին աջակցելը ողջ մարդկության, մասնավորապես՝ իսլամական աշխարհի համատեղ պատասխանատվությունն է», – ասել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31