ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ իրենք պնդում են Բարղութիի և այլ բարձրաստիճան անձանց ազատ արձակումը:
Այս շաբաթ Բաքվի «դատական» նիստերի գլխավոր թեման «Գյանջայի դեպքերն» էին, ինչը սպասելի էր:
Զրուցեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Լավ զրույց էր, շատ արդյունավետ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մենք հրապարակավ հայտարարել ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից և կոնկրետ ճանապարհային քարտեզով վերականգնելու մեր մտադրության մասին։ Համբերատար կսպասենք ամերիկյան կողմի դիրքորոշմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բուժման նոր փուլ է անցնում քաղցկեղի ագրեսիվ ձևի դեմ, որը նրան ախտորոշել էին մայիսին, հաղորդում է NBC News-ը։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հոկտեմբերի 6-7-ն ադրբեջանական Գաբալայում անցկացված Թյուրքալեզու պետությունների կազմակերպության 12-րդ երկօրյա գագաթնաժողովին հաջորդեց հոկտեմբերի 9-ին Տաջիկստանում Կենտրոնական Ասիա-Ռուսաստան 2-րդ գագաթնաժողովը։
Սուդանի Էլ Ֆաշիր քաղաքում «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման կողմից ապաստարանի վրա անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների հետևանքով, ըստ տեղի ակտիվիստների, հոկտեմբերի 10-ի գիշերը և հոկտեմբերի 11-ի առավոտյան զոհվել է առնվազն 60 մարդ։
Ամերիկյան զորքերը գիշերը կսկսեն ժամանել Իսրայել և կլինեն այն ուժերի կազմում, որոնք կօգնեն հետևել Գազայում հրադադարի ռեժիմի պահպանմանը, հայտնում է ABC News-ը։
Իսրայելական զորքերը նահանջել են նախապես համաձայնեցված գծեր, ինչի շուրջ պայմանավորվածությունը Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հետ ձեռք բերվեց այս շաբաթ:
Ֆիլիպինների հարավում նույն տարածաշրջանում ժամերի տարբերությամբ տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ:
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանիի խնդրանքով Թուրքիան հանել է թռիչքների արգելքը դեպի Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիե քաղաք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ լավատեսություն է հայտնել Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։
Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանի ՆԳՆ Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ներգաղթի վերահսկողության միջոցառումների ընթացքում ձերբակալել են 21 օտարերկրացու, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Հայաստանը պետք է շատ կարևորի Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց պետք է ունենա 2-րդ դաշնակցային գիծ, որովհետև ինչ–որ ժամանակը հիմնական դաշնակցի մոտ կարող է լինել վիճակ, որը Հայաստանի համար անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, որը դարձել է Թրամփի ականավոր քննադատ, շուտով մեղադրանք է առաջադրվելու՝ դաշնային հանցագործությունների համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հյուսիսային Կորեան և Վիետնամը պաշտպանության, արտաքին գործերի և առողջապահության ոլորտներում համագործակցության համաձայնագրեր են կնքել:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Շելհարբոր օդանավակայանում թռիչքից կարճ ժամանակ անց։
Իշխանություններն ապացուցել են՝ թուրք-ադրբեջանական գործակալ են, ինքնուրույն չեն կարող աշխատել
Երկաթուղու կառուցման ծրագիրը, ՀՀ անկախության պահպանման ծրագիրն է. Ադրբեջանը սրան դեմ է. Լևոն Զուրաբյան
Կոնտր-ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ընդգծել է Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը՝ այն անվանելով «աշխարհի էներգետիկ զարկերակ» և ասել է, որ Իրանը միշտ ապահովել է դրա անվտանգությունն ու միշտ բաց է պահել այն։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հսկել է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ցուցադրման մեծ զորահանդեսը, որը տեղի է ունեցել միջազգային պաշտոնյաների առջև։
TRIPP-ի իրագործման արդյունքում Սյունիքը տնտեսապես ավելի շատ կապվելու է Ադրբեջանի հետ. Լևոն Զուրաբյան
Կիևում հաջողվել է վերականգնել հոկտեմբերի 10-ի ռուսական զանգվածային ավիահարվածի հետևանքով հոսանքից զրկված ավելի քան 800 հազար ընտանիքի էլեկտրամատակարարումը:
Իսրայելի մարտական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի Մուսեյլիհ և Նաջարիա բնակավայրերի միջև ընկած շրջանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։
2025 թվականին Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան և Հունգարիան Ռուսաստանին միլիարդավոր եվրո են վճարել էներգակիրների դիմաց, գրում Է Reuters-ը։ Գործակալության փորձագետները նկատում են՝ ԵՄ յոթ երկրները ավելացրել են Ռուսաստանից Էներգակիրների գնումները:
Մեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 27 մարդ է մահացել, ևս մի քանիսը համարվում են անհայտ կորած:
Սեպտեմբերին Հայաստանին սահմանակից Իգդիր քաղաք էր այցելել Անկարայում Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի դեսպանատների աշխատակիցներից կազմված պատվիրակությունը՝ ատոմային էներգետիկայի օտարերկրյա մասնագետների ուղեկցությամբ:
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 03:08-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրեն զանգահարել է Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն։