Բաժիններ՝

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

Իսրայելական ուժերը հունվարի 19-ին մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել Քֆարմելքի, ալ-Լաուայզա, Բուսլաիյա բնակավայրերը։ Բացի այդ, հրթիռակոծվել է Անսար և Զրարիե գյուղաքաղաքների միջև ընկած տարածքը։

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հաղորդագրության համաձայն՝ հարվածներ են հասցվել հարավային Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող ռազմական կառույցներին, որոնք օգտագործվում են «Հեզբոլլահ»-ի կողմից վարժանքներ և մարզումներ անցկացնելու, ինչպես նաև Իսրայելի դեմ հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար։

«ԻՊԲ-ն նաև հարվածել է «Հեզբոլլահ»-ի` hարավային Լիբանանում գտնվող մի քանի ռազմական օբյեկտում զենք պահելու համար օգտագործվող թունելային հորերին», – նշված է հայտարարության մեջ։

Բացի այդ, հարվածներ են հասցվել մի քանի արձակման կայանքների և ռազմական կառույցների։

«ԻՊԲ-ն կշարունակի գործել Իսրայելի պետության դեմ ցանկացած սպառնալիք վերացնելու համար», – նշվում է հաղորդագության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թ. նոյեմբերի 27-ից մինչև 2025 թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի վաղն 300, վիրավորվել՝ շուրջ 600 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031