Բաժիններ՝

Պակիստանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել

Պակիստանցի հրշեջները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարաչիի ընդարձակ առևտրի կենտրոնի ծխացող մնացորդներում՝ գտնելու տասնյակ անհետ կորած անձանց։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ոստիկանապետ Ջավեդ Ալամ Օդհոն հայտնել է, որ 14 մարդ զոհվել է, իսկ մոտ 60-ը անհետ կորած են համարվում։

«Փրկարարական աշխատանքները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք կավարտվեն որքան հնարավոր է շուտ, բայց չեմ կարող ժամանակացույց նշել», – ասել է նա՝ հավելելով, որ հրդեհի հետևանքով վիրավորված մոտ 18 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական անջատիչը։

Փրկարարները զգուշացրել են, որ հրդեհված կառույցն անկայուն է և կարող է փլուզվել ցանկացած պահի։

Հրդեհը, որը սկսվել է հունվարի 17-ի ուշ երեկոյան, Գուլ Պլազա բազմահարկ համալիրում է եղել, որտեղ տեղակայված է 1200 խանութ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս