Բաժիններ՝

Մենք անսասան ենք Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառության մեջ. Ուրսուլա ֆոն դեռ Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը  Գրենլանդիայի հարցով խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Այս մասին ֆոն դեր Լայենը գրառում է կատարել X-ի իր էջում։

«Միասին մենք անսասան ենք Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառության մեջ։

Մենք միշտ կպաշտպանենք մեր ռազմավարական տնտեսական և անվտանգային շահերը։Մենք մեր եվրոպական համերաշխության դեմ այս մարտահրավերներին կառերեսվենք հաստատակամությամբ և վճռականությամբ»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս