Ադրբեջանը կտրուկ է արձագանքել Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցելությանը հայ-ադրբեջանական սահման, որն իրականացվել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների ուղեկցությամբ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունում սպառնացել է Եվրոպայի խոշոր երկրներից մեկի ղեկավարին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի սոցիալական միասնության մեջ՝ ելույթ ունենալով Կրոնական հարցերի վարչության նիստերի դահլիճում կայացած 7-րդ կրոնական խորհրդի ժամանակ։
Վերջերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով և նախաձեռնությամբ լրագրողներից և փորձագետներից բաղկացած խումբ է մեկնել Տավուշ՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Բերքաբեր՝ տեղում ծանոթանալու սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքներին, նաև քննարկել են ՀՀ պաշտպանության համակարգի զարգացման հիմնահարցերը:
Լիբանանի բանակը ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հետ փոխգործակցությամբ սկսել է մեծ ուժեր կուտակել Լիտանիայի հարավային շրջաններում: Այդ մասին, հիմնվելով զինվորական աղբյուրներին, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:
Կառավարության որոշմամբ՝ Արցախից տեղահանվածներին տրվող աջակցությունը կկրճատվի. եթե հիմա գրեթե բոլոր արցախցիները ստանում են յուրաքանչյուրն ամսական 50 հազար դրամ, ապա ապրիլից աջակցություն կստանան միայն առանձնացված խմբերը, այդ թվում՝ անչափահասներն ու 63 տարեկանից բարձր մարդիկ, ընդ որում, հաջորդ տարվա հուլիսից արդեն այդ աջակցությունը կկազմի 30 հազար դրամ։
Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիա) կազմակերպված 300 հազար հայերի թուրքական ջարդերից փրկվածների 8000 ձեռագիր նամակներից մի քանիսը։
«Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնը Դադիվանքի վերաբերյալ Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվության վերաբերյալ հոդված է հրապարակել:
Թե ինչո՞ւ Փաշինյանը հերթական անգամ չի մասնակցի Հայաստանի անվտանգային միջավայրի հետ ուղիղ կապ ունեցող ՀԱՊԿ հավաքին, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը պայմանավորեց Փաշինյանի վրա դրված արտաքին պարտադրանքով։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարություններ է արել S-400 հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) վերաբերյալ՝ տրամադրելով կարևոր տեղեկություններ համակարգի ձեռքբերման գործընթացի և ներկայիս վիճակի մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով:
Մեր բոլոր աղետներն անմիջականորեն կապված են իշխանությունը զավթած այս մարդկանց հետ։
Ուկրաինայի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, ժամանել է Հարավային Կորեա։ Բանակցությունները կվերաբերեն Հյուսիսային Կորեայի մասնակցությանը ռազմական գործողություններին և Ուկրաինային ռազմական օգնությանը։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովան՝ Հունաստանի կողմից ՀՀ-ին С-300 մատակարարելու լուրերի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 27-ին ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետաձգման պատճառներին վերաբերող լրագրողի հարցը։
Հայաստանին զենքի մատակարարման վերաբերյալ միջազգային մամուլում տարածված տեղեկությունները, ներառյալ՝ Հունաստանից Ս-300 ՀՕՊ համակարգերի փոխանցման մասին, բնականաբար, առաջացնելու էին քննարկումներ, հատկապես, երբ իշխանության տարբեր մանր և միջին դեմքեր զենքի ձեռքբերման հետ կապված զգայուն հարցերը փորձում են տարբեր ձևով փաթեթավորել և ներկայացնել հասարակությանը՝ «աննախադեպ» երևույթի տրամաբանության մեջ: Սակայն այս հարցում ճշգրտումներ են անհրաժեշտ, քանի որ նման տեղեկատվությունը սովորաբար հիմնված է ապատեղեկատվության կամ սխալ մեկնաբանությունների վրա:
ՀԱՊԿ նիստին չմասնակցելը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, ՀԱՊԿ դռները բաց են Հայաստանի համար. Զախարովա
Վերջին փրկվածների հետ միասին փրկվածների ընդհանուր թիվը հասել է 33-ի։ 7 մարդ դեռ անհետ կորած է
Այժմ Եվրահանձնաժողովի նոր կազմը պետք է պաշտոնական հավանություն ստանա Եվրամիության խորհրդի կողմից, որից հետո այն կկարողանա սկսել աշխատանքը դեկտեմբերի 1-ից։
Արևմուտքի հատուկ ծառայություններն ավելի ու ավելի ակտիվորեն են փորձում հավաքագրել ռուսաստանցիներին՝ հիմնականում նման գործողություններ իրականացնելով երրորդ երկրներում։
Շմիգալի խոսքով՝ պատերազմի սկզբից Համաշխարհային բանկի մեխանիզմով Ուկրաինան արդեն ստացել է գրեթե 50 միլիարդ դոլար։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՀ-ի նոր կազմն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։
Ներկայացնելով հանձնախմբի նպատակը և գործունեությունը՝ Վ․ Օսկանյանը նշել է, որ հանձնախմբի գլխավոր օրակարգը միջազգային պաշտպանության երաշխիքներով արցախահայության հավաքական հայրենադարձության իրավունքի հետապնդումն է միջազգային հարթակներում
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Երասխում հանդիպել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ամենշաբաթյա բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
Իսրայելի զորքերի հեռանալուց հետո Լիբանանի հարավում, ըստ ավելի վաղ հաղորդված տեղեկությունների, պետք է տեղակայվեր առնվազն 5000 զինվոր։
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի ծրագրին։
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան՝ սառեցնես, հետո հանես։ Պետք է կողմնորոշվես՝ կամ-կամ։ Իշխանությունն ասում է՝ մեզ դիվերսիֆիկացնում են, ում ուղղությամբ ուզում են դիվերսիֆիկացնեն՝ երևելի ոգևորություն ցույց չի տալիս։ Մենք չենք տեսել, որ ՆԱՏՕ-ն ասի՝ եկեք մեզ մոտ մասնակցեք զորավարժություններին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Անդրադարձ է կատարվել երիտասարդության, կրթության, առողջապահության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը: